Շրի Լանկայում խեղդվելուց փրկել են բաց ծով դուրս եկած փղերին (ֆոտոշարք, տեսանյութ)
ФОТОThe Daily Mail պարբերականի հաղորդմամաբ, օրերս Շրի Լանկայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները իրականացրել են 12 ժամանոց փրկարարական բավականին բարդ օպերացիա, որի շրջանակում խեղդվելուց են փրկել բաց ծով քշված 2 փղի:

Աղբյուրի հաղորդմամբ, բաց ծով քշված կենդանիներին տեղացիները նկատել են ափից 1 կմ հեռավորության վրա: Ենթադրվում է, որ նրանք փորձել են անցնել Կոկիլայ ծովախորշը, սակայն ալիքները նրանց բաց ծով են քշել:

Պարզվում է, որ վերջին շրջանում նմանատիպ ևս մեկ դեպք է տեղի ունեցել:

Փրկարարական օպերացիայի ժամանակ ջրասուզորդները կենդանիներին կապել են ամուր ճոպաններով, այնուհետև փղերին քաշել են մինչև ափ, այնուհետև բաց են թողել:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



