Նորմանդական քառյակի հետքերով
МЕЖДУНАРОДНОЕԵրեկ Նորմանդական քառյակը երկու ժամ շարունակ հեռախոսային ուղիղ երկխոսություն վարեց ուկրաինական խնդրի խաղաղ կարգավորման առիթով: Ձևակերպումն, ի դեպ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնինն էր: Նա հանդիպումից անմիջապես հետո մի քանի րոպեանոց վիդեոնյութ էր հրապարակել Թվիթերի իր անձնական էջում՝ հետևյալ գրառմամբ. «Ուղիղ երկխոսություն՝ հանուն կոնկրետ գործողությունների: Բեռլինի, Փարիզի, Մոսկվայի և Կիևի՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված համատեղ աշխատանքի հաստատված առաջընթաց»: Այսքանից հետո արդեն մեզ հայտնի է այն, ինչ Քառյակի մնացած անդամները, ավելի կոնկրետ՝ Մոսկվան ու Կրեմլն են փոխանցել:
Ըստ այդմ, երկխոսության հիմքում ընկած է եղել հիմնականում հրադադարի պահպանման ռեժիմի հետ կապված՝ Մինսկի խմբի հաշվետվությունը, ինչից պարզ է դարձել, որ երկրի հարավում արձանագրվել են հրադադարի կենսագործման հետ կապված լրջագույն խախտումներ, որոնք և հատկապես՝ հուլիսյան վերջին օրերի բախումները, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն տարվա ամենաարյունալի շրջանն է որակել՝ ՌԴ–ին հորդորելով դադարեցնել ագրեսիվ գործողությունները: Ինչ վերաբերում է բանակցությունների արդյունքներին, այստեղ դարձյալ որևէ նորություն չկա: Պորոշենկոյի մամլո ծառայությունը հաղորդել է, թե Մերկելն ու Մակրոնը դատապարտել են Դոնբասի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Զախարչենկոյի՝ Մալոռուսիա ձևավորելու մասին հայտարարությունը, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում նույնպես շարունակել աշխատանքները՝ ճանապարհային քարտեզի նախանշված կետերի ուղղությամբ, և վերջ:
Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Մակրոնի հայտարարությունը՝ հաստատված առաջընթացի մասին, ամենևին չի համապատասխանում իրականությանը, և բանակցությունները որևէ կոնկրետության չեն հանգեցրել: Արդյունքում՝ Ուկրաինայում փորձագիտական շրջանակները սկսել են խոսել Մինսկի խմբի և Նորմանդական քառյակի անարդյունավետության մասին: Ոմանք էլ մեղադրել են Մերկելին ու Մակրոնին այն բանի համար, որ նրանց դիրքորոշումը բացարձակապես նույնական չէ պաշտոնական Կիևի դիրքորոշմանը, ինչը Ռուսաստանին հնարավորություն է տալիս մանևրել: Բայց պարզից էլ պարզ է, որ խնդիրն այստեղ ոչ թե բանակցային խմբի ֆորմատն է, այլ խնդիրը լուծելու՝ ռուս–ուկրաինական քաղաքական կամքի բացակայությունը: Կրեմլի հաղորդագրության մեջ, օրինակ, հիմնականում շետը դրվել էր այն բանի վրա, որ Պուտինն իր գործընկերներին շատ մանրամասն է շարադրել ռուսական մոտեցումը Մինսկի խմբի պայմանավորվածությունների բոլոր առանցքային կետերի վերաբերյալ:
Եվ եթե Կիևն էլ նույնքան պարզորոշ գիտի, թե ինչի է ուզում հասնել, նշանակում է՝ պիտի երկու ծայրահեղ կետերից հնարավորինս առաջ շարժվել՝ ինչ–որ կետում տեսակետներն անպայման միմյանց մոտեցնելու կոնկրետ նպատակադրմամբ: Հակառակ պարագայում Մոսկվայի վիճակն, իհարկե, չի լավանա չլուծված հակամարտության պատճառով, բայց դա բոլորովին չի նշանակի, թե շահողը Կիևն է լինելու:
Գոհար Սիմոնյան
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
В Российско-Армянском университете 23–25 октября проходит VII Международная научно-практическая конф...
3
Популизм уже семь лет грызет основы нашей государственности
4
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
5
Британцы нацелены превратить Армению в поле вялотекущей войны



