Բասկետբոլ. Հայաստանի տղաների Մ16 հավաքականը հաղթել է Մոլդովայի հավաքականին
СПОРТԱնդորրայում ընթանում է Բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:
Հայաստանի տղաների մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության երկրորդ խաղում 78-37 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին,- տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի Մալթայի հավաքականի հետ, հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 16:15-ին:
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին խաղում Հայաստանի Մ16 հավաքականը 66-59 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



