Սիրիական բանակը կարող Է Ռաքան ԻՊ-ից ազատագրել հինգ ժամում
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակն այժմ գտնվում Է Ռաքա քաղաքից 30 կիլոմետր հեռավորության վրա, որը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքին Է, բանակն այն կարող Է ազատագրել հինգ ժամում, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է բանակի բրիգադային գեներալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ Ռաքայի համար մարտը բաժանված Է երեք փուլի: «Առաջինն սկսվել Է Քվեյրիս օդանավակայանի, Հորդանաանի հետ սահմանի Դեյր Խաֆիր եւ Մասքանե ավանների ազատագրումից. դրանք կարեւոր կետեր Էին ԻՊ-ի համար: Այնուհետեւ բանակը կարողացել Է մտնել Ռաքայի հարավ- արեւմտյան ծայրամասերը»,- հայտարարել Է գեներալը:
Մարտի երկրորդ փուլը ներառում Է Էր Ռասաֆա քաղաքի եւ «նավթի-գազի հարյուրավոր հանքավայրերի ազատագրումը»: «Բանակին հաջողվել Է աահովել Ռաքայի, Հոմսի եւ Հալեպի նահանգների միջեւ Էր Ռասաֆա - Ասրիա ճանապարհի անվտանգությունը»,- պատմել Է գործակալության զրուցակիցը:
«Երրորդ փուլն այժմ գործընթացի մեջ Է: Դրա ընթացքում բանակին հաջողվել Է հասնել մինչեւ այն շրջան, որը գտնվում Է Եփրաթ գետից 10 կիլոմետր եւ Ռաքայից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ռաքայի ազատագրման հարցը կապված Է հարձակումն սկսելու պահի հետ»,- հայտարարել Է գեներալը:



