Երջանիկ ամուսնության մեջ պետք չէ ներողամիտ լինել. Գիտնականներ
ЛАЙФ
Past.am-ը գրում է.
Բոլորին միշտ հետաքրքրում է, թե որքան է տևում երջանիկ ամուսնությունը ու ինչն է այն երջանիկ դարձնում: Այդ իսկ պատճառով այս հարցը մշտապես գիտնականների ուշադրության կենտրոնում է:
Ասպիսով, որն է երջանիկ ամուսնական գաղտնիքը: Ընդունված է ամուսնության մեջ առաջին տասը ամենաբարդը համարել: Ըստ ամերիկացի գիտնականների ամենաքիչը վիճում են այն զույգերը, որոնք իրար հետ մոտ 35 տարի ապրել են:
Տարածված կարծիք կա, որ միշտ պետք է ներել և մոռանալ, սակայն հոգեբանները այժմ հակառակն են պնդում: Նրանց կարծիքով զայրանալը կարող է լինել լարված հարաբերությունների լավագույն լուծումը:
ԱՄՆ-ի Թենեսի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Մքնալթին պնդում է, որ վիճաբանությունից հետո ներողամտությունը կարող է նույնիսկ վրդովմունք առաջացնել:
Ըստ նրա` հարաբերությունները կարելի է վերականգնել կարճատև բարկությունից և անկեղծ զրույցից հետո: Ըստ հետազոտությունների արդյունքների, ամուսնության մեջ ներողամտությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ հարաբերությունների վրա, սակայն դա պետք է միանշանակ ընդունել. ամեն ինչ կախված է հանգամանքներից:




















































