Կալիումն օրգանիզմի համար անհրաժեշտ տարր է
ЛАЙФPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում մասնագետների վերջին հետազոտությունների արդյունքները, որոնք պնդում են, որ կալիումը համարվում է անհրաժեշտ հանքանյութ մարդու օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, և կալիումի քանակի նույնիսկ չնչին շեղումը կարող է ազդել ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:

Կալիումն ապահովում է աղա-ջրային հաշվեկշիռը, որից կախված է սրտի աշխատանքը և ռիթմը, մկանների տոնուսը և նյարդային համակարգի գործունեությունը: Կալիումն է պատասխանատու օրգանիզմում աղերի, թթուների և ալկալիների առկայության համար: Այն պակասեցնում է այտուցների առաջացման հավանականությունը և խթանում է ֆերմենտների արտադրումը:

Կալիումի աղերը ապահովում են բոլոր փափուկ հյուսվածքների, մկանների, սրտի, անոթների և մազանոթների, ուղեղի հյուսվածքների, լյարդի, երիկամների ճիշտ աշխատանքը: Այն կարգավորում է արյան ճնշումը, կանխում է աթերոսկլերոզի զարգացումը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



