Ի՞նչ դնել երեխայի անունը․ 10 ժամանակակից անուն
ЛАЙФ
Yelaket.am-ը գրում է․
Անունն անձի անվանումն է, որով նա ճանաչվում է հասարակության մեջ: Անունները ծագել են մարդկության զարգացման ամենավաղ շրջանում, հիմնականում՝ հասարակ անուններից: Ամեն ժողովուրդ ստեղծել է իր սեփական անունները, որոնք ժողովուրդների տեղաշարժերի և շփումների հետևանքով անցել են մեկից մյուսին:
Հնում մարդիկ երեխաներին անվանակոչում էին նրանց պահվածքին, արտաքինին համապատասխան կամ այնպիսի բառերով, որոնք արտահայտում էին ապագայում երեխային այս կամ այն հատկությամբ օժտված տեսնելու ցանկությունը:
Այժմ մարդիկ իրենց երեխաններին անվանակոչում են գեղեցիկ, ժամանակակից անուններով:
Իսկ որո՞նք են ժամանակակից անունները, իհարկե, դժվար է պատասխանել: Քանի որ մարդիկ տարբեր են լինում եւ բոլորն էլ սիրում են ինչ-որ մի անուն:
Մեր ընթերցողներց մեկ մեզ խնդրել էր, որպեսզի մենք գրենք աղջկա ժամանակակից անուններ: Չանտեսելով մեր ընթերցողի խմդրանքը` Yelaket.am-ի ֆեյսբության էջում գրառում կատարեցինք` «Սիրելիններս, մեր ընթերցողներից Անի Բարսեղյանը մեզ խնդրեց, որ աղջկա ժամանակակից անուններ գրենք: Եկեք միասին կազմենք Top-10-նյակը: Նշեմ, որ ձեր կազմած տասնյակը կհրապարակվի նաեւ կայքում:
Իսկ ինչպե՞ս ենք ընտրելու տասնյակը բացատրեմ` մեկնաբանությունում գրում եք մեկական անուն… Այն անունները, որոնք կհավաքեն առավելագույն Like-երը կհամալրվեն տասնյակի մեջ»:
Թեժ քննարկման արդյունքում պարզ դարցավ աղջկա ժամանակակից անունների Top-10-նյակը`
1. Նատալի
2. Սառա
3. Մարիա
4. Մարիաննա
5. Տինա
6. Էմիլի
7. Էլեն
8. Վիկա
9. Արինա
10. Ադելինա




















































