Կոլումբիան հերքել Է Մադուրոյի դեմ դավադրությանը մասնակցելու մասին՝ Վենեսուելայի իշխանությունների պնդումները
МЕЖДУНАРОДНОЕԿոլումբիան երբեք չի միջամտել Վենեսուելայի ներքին գործերին եւ ցանկանում Է, որ վենեսուելացիներն իրենք ելք գտնեն երկրում առաջացած իրադրությունից: Այս մասին ասված Է Կոլումբիայի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ)՝ հուլիսի 24-ին հրապարակված հայտարարության մեջ: Կոլումբիայի իշխանություններն այսպես են պատասխանել Վենեսուելայի ԱԳՆ-ի ղեկավար Սամուել Մոնկադայի պնդումներին այն մասին, թե ԱՄՆ-ի ԿՀՎ-ն Մեքսիկայի եւ Կոլումբիայի հետ աշխատում են Բոլիվարիական Հանրապետության «դեմոկրատական կառավարության տապալման» վրա:
Գերատեսչությունում ընդգծում են, որ Կոլումբիան իր արտաքին քաղաքականությունը կառուցում Է միջազգային իրավունքի եւ իրավական պետության սկզբունքների հարգման հիման վրա: «Մենք հերքում ենք (Կոլումբիայի կողմից) Վենեսուելայի գործերին միջամտելու որեւիցե գործողությունների գոյությունը»,- նշված Է պաշտոնական հայտարարության տեքստում:
Այս տարվա մարտի 31-ին Կոլումբիան կոնսուլտացիաների համար հետ Է կանչել Վենեսուելայում իր դեսպանին՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի լիազորությունների ընդլայնման եւ խորհրդարանի գործառույթների սահմանափակման մասին՝ այդ երկրի Գերագույն դատարանի որոշումից հետո, ինչը նաեւ դարձել Է գործադիր իշխանության դեմ վենեսուելական ընդդիմության բողոքի՝ վերջին տարիներին ամենախոշոր ակցիաների պատճառ, որոնց հետեւանքով զոհվել Է ավելի քան 100 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



