Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Երուսաղեմում լարվածությունն ավելանում է

МЕЖДУНАРОДНОЕ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի Սրբ Պետրոսի հրապարակում հնչեցրած իր ավանդական կիրակնօրյա քարոզում խոր մտահոգություն է արտահայտել Երուսաղեմում աճող լարվածության հետ կապված, զսպվածության ու երկխոսության կոչ է արել բոլոր կողմերին և հավաքված հավատացյալներին հորդորել է աղոթել այդ քաղաքի հաշտության համար։ Պապի այս հորդորը դրական է ընկալվել բոլոր շրջանակներում, բայց, իհարկե, պարզ է, որ խնդրի լուծման համար նաև քաղաքական կամք ու կոնկրետ գործողություններ են անհրաժեշտ: Ակնհայտ է նաև, որ Պապը միայնակ չէ իր մտահոգության մեջ: Երուսաղեմի աճող լարվածությունն անհանգստացրել է ողջ աշխարհին և հատկապես մահմեդական աշխարհին ու խնդրի քաղաքական կարգավորմանը ներգրավված երկրներին:
 
Երեկ, օրինակ, հայտնի դարձավ, որ միջազգային բանակցություններում ԱՄՆ վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը հուլիսի 23–ին ուղևորվել է Իսրայել՝ ակտիվացնելու կոնսուլտացիաներն Իսրայելի, Պաղեստինի և Հորդանանի հետ: CNN–ի տեղեկություններով՝ դրանից առաջ էլ նախագահ Թրամփի խորհրդական և փեսա Ջերալդ Քուշներն էր հեռախոսազրույց ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ՝ երկու դեպքում էլ քննարկման գլխավոր թեման դարձնելով լարվածության թուլացման ուղիների որոնման հնարավորությունները:
 
Իսկ թե ինչից էր այս անգամ սկիզբ առել լարվածությունը՝ մի անգամ ևս հիշեցնենք: Երկու իսրայելցի ոստիկանների սպանությունից հետո գործադրված հակընդեմ միջոցառումներից հետո զգուշանալով հետագա ահաբեկչություններից՝ Իսրայելի իշխանությունները պաղեստինցիների առջև փակել էին Տաճարի լեռ տանող ճանապարհը, ինչից հետո մահմեդականները զրկվել էին Ալ Աքսա մզկիթում աղոթելու հնարավորությունից, և բողոքի ցույցեր էին քաղաքում սկսվել: Իսրայելի ոստիկանությունը ցրել էր ցույցերը (միաժամանակ երեք տասնյակից ավելի պաղեստինցիներ էին սպանվել ու վիրավորվել, այդ թվում՝ Ալ Աքսայի մահմեդական հոգևորականը), հընթացս Տաճարի լեռան ճանապարհին մետաղորսիչներ տեղադրելով, ինչից հետո ոչ միայն Պաղեստինը, այլև ողջ մահմեդական աշխարհն էր վրդովվել: Ճիշտ է՝ Իսրայելի ոստիկանությունը կիրակի օրն ինովացիոն տեսահսկման տեսախցիկներ տեղադրեց Երուսաղեմի Տաճարի լեռան մուտքի մոտ՝ հայտարարելով, որ անվտանգության ուժերն այժմ կկարողանան լիովին վերահսկել այցելուներին և նույնականացնել նրանց, ում մոտ կարող է զենք լինել, սակայն, մետաղորսիչները դեռ չեն հանվել, և լարվածությունը գնալով աճում է, ինչը կարող է հիմք դառնալ նոր և աղետալի զարգացումների համար:
 
Ընդ որում՝ ոչ միայն Երուսաղեմում, այլև ողջ տարածաշրջանում: Ասվածի ապացույցը հորդանանցի դեռահասի պատմությունն է, որն, իբր, ներթափանցել էր Ամմանում Իսրայելի դեսպանատուն, դանակով հարձակվել դեսպանության աշխատակիցներից մեկի վրա, ինչից հետո գնդակահարվել էր դեսպանի թիկնապահներից մեկի կողմից՝ դիվանագիտական սկանդալի առիթ դառնալով: Ամմանը, սակայն, պնդում է, որ երիտասարդը ոչ թե ահաբեկիչ է եղել, այլ սովորական հյուսն, որին հենց դեսպանատան աշխատակիցներն են հրավիրել՝ տեղում աշխատելու նպատակով: Թիկնապահն, այսինքն, երիտասարդի ձեռքում աշխատանքային գործիք տեսնելով՝ նրան ահաբեկչի տեղ է դրել ու անմիջապես գնդակահարել, ինչին Հորդանանը խիստ է արձագանքել: Ամմանը պահանջում է իսրայելցի թիկնապահին իրենց դատին հանձնել՝ հակառակ պարագայում սպառնալով կոնկրետ դիվանագիտական, նաև՝ իրավական քայլերով: Իսրայելի 10–րդ հեռուստաալիքը պնդում է, թե դրանից հետո արդեն այլ ելք չէր մնում, քան իսրայելցի հետախուզական մարմինների բարձրաստիճան պաշտոնյային գործուղել Ամման, որպեսզի գոնե այս մի սկանդալը չեզոքացվի մեջտեղից:
 
Գալով Երուսաղեմին՝ հարկ է նշել, որ Իսրայելի անվտանգության խորհրդի վերջին նիստն այնքան թեժ է անցել, որ Նեթանյահուն ստիպված է եղել ընդհատել այն: Նշվում է, որ նիստի մասնակիցները վրդովվել են հատկապես Իրանի կոչերից, որով այդ երկրի մի քանի կառույցներ միջազգային կազմակերպություններին կոչ են արել արձագանքել սիոնիստական ռեժիմի անմարդկային քայլերին, Թուրքիայի նախագահի հայտարարությունից (ըստ որի՝ մահմեդական աշխարհը լուռ չի դիտի Իսրայելի անօրինական բռնությունները և միջազգային իրավունքի կոպիտ խախտման օրինակները Երուսաղեմում) Ամմանի սպառնալիքներից և Արաբական պետությունների լիգայի հաղորդագրությամբ, որով հայտարարվել է, որ Երուսաղեմը կարմիր գիծ է, և արաբները չեն հանդուրժելու իրենց սրբավայրերի դեմ ուղղված որևէ անարգանք: «Իսրայելի ռեժիմը խաղում է կրակի հետ և պաղեստինցիների՝ Ալ–Աքսա մզկիթ մուտք գործելու համար անվտանգության նախաձեռնություններ գործադրելով՝ արաբական ու իսլամական աշխարհում մեծ ճգնաժամ է հրահրում»,–ասված է հաղորդագրության մեջ: Եվ թե հիմա ինչպես կզարգանան իրադարձությունները, ոչ ոք չգիտի:
 
Գոհար Սիմոնյան
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай