«Ալաշկերտ»-ը սկսել է նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը
СПОРТԿարճատև դադարից հետո «Ալաշկերտը» վերսկսեց մարզումները` նախապատրաստվելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մեկնարկին:
«Ալաշկերտ» ստադիոնում կայացած մարզմանը չմասնակցեցին սերբ պաշտպաններ Միլիան Յաբլանը և Մլադեն Զելկովիչը, որոնք բուժզննում էին անցնում: Յաբլանը շարունակում է վերականգնվել Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ պատասխան խաղում ստացած մկանային վնասվածքից և շուտով շարք կվերադառնա:
Փոխարենը մարզմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորայր Ասլանյանը, ով 3 տարվա պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ:
Առաջնության 1-ին տուրում «Ալաշկերտը» օգոստոսի 4-ին կհյուրընկալվի «Շիրակին»:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



