Ереван, 14.Сентябрь.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե գտնեմ քեզ» սերիալի գլխավոր հերոսուհի Արևիկը ու նրա ամուսինը՝ դերասան Վիլեն Սարգսյանը, միասին են աշխատում:

ЛАЙФ

«Եթե գտնեմ քեզ» սերիալի գլխավոր հերոսուհի Արևիկին մարմնավորող դերասանուհի Էմմա Մանուկյանին հեռուստադիտողը վաղուց է ճանաչում սերիալներից: Ինչպես և սովորաբար, այս նախագծում ևս Էմման ու նրա ամուսինը՝ դերասան Վիլեն Սարգսյանը, միասին են աշխատում:

 

Որքանո՞վ է այս հանգամանքը օգնում կամ խանգարում, ի՞նչ նախասիրություններ ունի դերասանների հնգամյա դուստրը և որքա՞ն հաճախ է խանդը հյուր գալիս սիրված դերասաններին. այս ու այլ հետաքրքիր թեմաների շուրջ զրուցել է դերասանուհի Էմմա Մանուկյանի հետ.

 

Էմմային սովորաբար բաժին են հասնում բարդ հոգեբանական դերեր, որոնք դերասանուհին, իհարկե, փայլուն է կատարում, իսկ թե ինչու հենց այդպիսի դերեր, Էմման այսպես է մեկնաբանում.

«Այո, հեռուստանախագծերում մեծամասամբ մի փոքր ծանր կերպարներ եմ մարմնավորում: Ինչո՞ւ է այդպես․ կարծում եմ՝ դա իմ դերասանական խառնվածքով է պայմանավորված, որտեղ դրամատիզմը մի փոքր ավելի շատ է: Սակայն սա չի նշանակում, որ ես ինձ սահմանափակում եմ դրամատիկ խաղացանկով, որովհետև թատրոնում ես ունեմ թեթև, կոմիկական շատ դերեր»:

Դերասանուհին ներկայումս միաժամանակ երկու նախագծում է աշխատում, ու կարելի է ասել՝ օրվա մեջ ազատ ժամանակ գրեթե չի ունենում: Այն հարցին, թե ինչպես է հասցնում լարված գրաֆիկի մեջ նաև ընտանիքին ու դստերը ժամանակ հատկացնել, Էմման անկեղծորեն խոստովանում է, որ չի հասցնում)): Սակայն դերասանուհին նշում է, որ իրեն շատ են օգնում իր մայրիկն ու սկեսուրը: Դստեր՝ 5-ամյա Սառայի մասին Էմման նշում է, որ բոլորովին հետաքրքրված չէ ծնողների մասնագիտությամբ. «Մեր մասնագիտությունը նրան չի հետաքրքրում, անգամ երբ հարցնում են՝ կցանկանա՞ս դերասանուհի դառնալ, միշտ ասում է՝ ոչ, իսկ ահա թատրոն շատ է սիրում: Մենք հաճախ ենք նրան թատրոն տանում։ Սիրում է դիտել ներկայացումները, սակայն դերասանուհի դառնալ չի ուզում»:

Հայտնի խոսք կա՝ որպեսզի ընտանիքում ամուսինները հաշտ ու համերաշխ ապրեն, նրանք պետք է բոլորովին տարբեր վայրերում աշխատեն: Էմմայի ու Վիլենի պարագայում, սակայն, այս սկզբունքը բացառվում է: Քիչ է, որ նրանք երկուսն էլ դերասան են, դեռ ավելին՝ սովորաբար նաև միևնույն նախագծերում են ընդգրկված լինում: Արդյոք այս հանգամանքը չի՞ խանգարում զույգին և որքա՞ն հաճախ են նրանք աշխատանքից հետո տանը նորից աշխատանքի մասին խոսում. «Մենք նույն օդն ենք շնչում, նույն միջավայրում ենք աշխատում, հետևաբար աշխատանքից հետո էլ չենք կարող չխոսել ու չքննարկել այն: Քանի որ միևնույն միջավայրում ենք լինում հիմնականում, սա մեզ ևս օգնում է միմյանց հետևել, խորհուրդներ տալ իրար ու նաև դիտողություններ անել մասնագիտական առումով: Կարծում եմ՝ հրաշալի է, երբ գիտես՝ կողքից կա քեզ հետևող մեկը, ով անաչառ է, օբյեկտիվ ու քծնելու և դուր գալու կարիք չունի»:

«Եթե գտնեմ քեզ» սերիալում թե՛ Էմմայի և թե՛ Վիլենի կերպարները սիրային հարաբերությունների մեջ են բոլորովին այլ դերասանների հետ: Գրկախառնություններ, համբույրի տեսարաններ Էմմայի ու նրա խաղընկեր Գևորգ Գրիգորյանի մասնակցությամբ հաճախ կարելի է տեսնել: Հարցին, թե արդյոք խանդի տեսարաններ չեն լինում ամուսինների միջև, Էմման սպառիչ է պատասխանում. «Եթե լինեին, ես ուղղակի չէի ունենա այդ տեսարանները: Եթե տեսարանները կան, նշանակում է՝ մեզ մոտ այդ խնդիրը չկա: Ինչ վերաբերում է իմ խաղընկերոջը, ապա պիտի ասեմ, որ նա փայլուն դերասան է, և եթե Գևորգը չլիներ այնպիսին, ինչպիսին կա, ապա մեր դուետը չէր լինի այդքան անկեղծ ու համոզիչ: Հազարից մեկ է լինում, երբ նկարահանման հարթակում դու հանդիպում ես մի մարդու, ով այդքան մոտ է քեզ իր ներքին զգացողություններով: Երևի հենց դրա մեջ է գաղտնիքը, որ հեռուստադիտողը հավատում է մեր անկեղծ սիրուն»:

Սերիալն արդեն 6 ամիս է՝ եթերում է: Էմման նշում է, որ այս ընթացքում նկարահանող խմբի հետ մի ընտանիք են դարձել. «Հաճույք է աշխատել այնպիսի կոլեկտիվում, ինչպիսին մեր ֆիլմի թիմն է»,- զրույցի վերջում նշեց դերասանուհին:

Эчмиадзин не «сдается»: духовенство против политического давления: «Паст»«Благодеяния» избирателям именно... за счет избирателей: «Паст»Состояние ГД в Вагаршапате крайне тяжелое: «Паст»Трамп после убийства Кирка смотрел бейсбольный матч за пуленепробиваемым стекломКак же получается, что нарративы Алиева в Армении становятся идейными ориентирами государственной политики? Эдмон МарукянСати Спивакова прибудет в Ереван с благотворительным визитом: спектакли и ужин в поддержку фонда «City of Smile»Дания планирует потратить более $9 млрд на закупки систем ПВОТрамп: «Мое терпение в отношении Путина быстро иссякает»ФФА объявляет набор операторов системы VARВ Греции задержали мужчину после угроз в адрес министра в интернетеМИД РФ о маршруте Трампа и разблокировании коммуникаций на Южном Кавказе5 092 062 драмов ОО Мост надежды։ Бенефициар «Силы одного драма» за сентябрь - техношкола МункВ Военно-морской академии в США произошла стрельбаЛучшие выпускники Катара получили Rolex с гравировкой имени эмира стоимостью $25 000Рита Ора в образе Девы Марии: провокационная фотосессия от Дэвида ЛаШапеля КГД: В Армении за 8 месяцев текущего года налоги на акцизы выросли на 15, 5%Оплатите счет через Idram&IDBank, получите idcoin-ов Спецпосланноик Турции прибыл в АрмениюСистемы денежных переводов UBPay и URemit стали партнерамиПрезентация книги Марка Аренa «Новые приключения Шерлока Холмса»«Оппозиционный электорат в лице Самвела Карапетяна видит новую возможность для смены власти»: «Паст»Какое безупречное... самоописание: «Паст»А что должна сделать Армения, чтобы противостоять турецко-азербайджанскому тандему? «Паст»Экономика без унижений: что предлагает Самвел Карапетян? «Паст»Получат ли застройщики льготы... для «налога на воздух»? «Паст»20 миллионов драмов для студентов Арцаха и 10 миллионов драмов на строительство детского сада. IDBankРоссия назвала израильские авиаудары по столице Катара грубым нарушением международного праваReuters: НАТО не рассматривает вторжение беспилотников на польскую территорию как нападениеВерховный суд США разрешил администрации Трампа удержать иностранную помощь в размере 4 млрд. долларовПри поддержке Ucom Сообщество АрмДрон помогает подросткам осваивать технологии будущегоПремьер-министр Польши проинформировал генсека НАТО о нарушении воздушного пространства страныИнициативе «Сила одного драма» – 5 лет Idcoin-ы и выгодные ипотечные кредиты: IDBank на TOON EXPO YEREVAN 2025 Когда власти закрывают школы, это означает, что они обрекают эти населенные пункты на опустошение: «Паст»А чего хочет общественность? «Паст»Людей вводят в заблуждение, обманывают: «Паст»Члены движения «Всеармянский фронт» провели агитпикет 5 сентября 2025 годаЮнибанк стал спонсором форума BAFT 2025 Asia Bank to Bank в Сингапуре Генетическая загадка Египта: кем был человек, живший во времена первых пирамид?Трамп анонсировал визит европейцев в США, чтобы обсудить завершение войны в УкраинеДженнифер Лопес показала роскошный особняк и эффектный образ для гала-вечераМелания Трамп почтила память Джорджо Армани в элегантном черном платьеНе будет коридора, и вы не будете переизбраны: Эдмон Марукян Японские ученые меняют правила игры: алмазы можно создавать без давления и жараСтраны альянса «Пять глаз» обсудят разгром банд, занимающихся человеческим трафикингомПрезидент США уверен, что войну в Украине удастся завершитьАнтидемократическая репутация уже является всемирно известной: «Паст»Кто будет управлять светофором «Перекрестка Мира»? «Паст»В любом случае тема внеочередного еще не закрыта: «Паст»«Перекресток мира» с односторонним движением: «Паст»