Աղջիկնե՛ր, ուշադրություն. այս 10 հնարքների շնորհիվ նա ձեզնից կախվածության մեջ կընկնի
ЛАЙФՄեր օրերում շփումը մեծ մասամբ անցում է կատարել օնլայն տիրույթ: Դա որոշակի ազդեցություն ունի սիրային հարաբերությունների վրա:
Ձեզ ենք ներկայացնում կանացի 10 հնարքներ օնլայն տիրությում, որոնց շնորհիվ դուք ՆՐԱՆ կախվածության մեջ կպահեք:
1. Պետք չէ շնչակտուր վազել նրա ամեն մի հեռախոսազանգին հենց առաջին զանգից պատասխանելու համար:

2. Նոր ծանոթից ստացվող բոլոր նամակներին հարկավոր է հնարավորինս կարճ պատասխանել, շատ չծավալվել:
3. ՆՐԱՆԻՑ ստացված ամենաառաջին նամակին պատասխանելուց առաջ հարկավոր է գոնե 2 ժամ սպասել, իսկ հետագայում նամակագրությունը պետք է տևի ոչ ավել, քան 20 րոպե:

4. «Ի՞նչ ես անում 5 րոպեից» հարցին և նմանատիպ այլ հարցերին խորհուրդ է տրվում չպատասխանել, անտեսել:

5. Թող ՆԱ շարունակ գուշակի, թե որտեղ եք, ում հետ, ինչ եք անում, մի՛ եղեք բաց գիրք սոցցանցերում:
6. Գիշերը 12-ից հետո բոլոր նամակների 90%-ն արգելքի տակ է, ՆՐԱ մոտ պետք է տպավորություն լինի, որ դուք 12-ից հետո քնած եք լինում, անգամ եթե դա իրականում այդպես չէ:

7. Աշխատեք հնարավորինս հեռու մնալ ՆՐԱ սոցցանցերի էջերից, ՆՐԱ էջին գրառումներ մի կատարեք:
8. Նամակագրությանն օրական հատկացրեք ոչ ավելի, քան 20 րոպե, թող նա ժամանակ գտնի ձեզ հետ բնականից հանդիպելու:

9. Սմայլիկները հիանալի են ընկերուհիների հետ շփման պարագայում, սակայն ՆՐԱ հետ աշխատեք դրանք տեղի-անտեղի չօգտագործել, թիվը հասցրեք մինիմալի:

10. Այո՛, դուք, իհարկե, ցանկանում եք 24/7 նրա հետ լինել, սակայն մի եղե՛ք հեշտ որս ՆՐԱ համար. տղամարդիկ սիրում են դժվարություններ հաղթահարել:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



