Ереван, 26.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը նվազել է

ОБЩЕСТВО

Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թիվը նվազել է: Եթե տարիներ առաջ Հայաստանում 100 աղջկա դիմաց  ծնվում էր 115-120 տղա, ապա ներկայում այդ հարաբերակցությունը փոխվել է: 2016 թվականին 100 աղջկա դիմաց ծնվել է 112 տղա: Այսինք` այս ցուցանիշը երեք կետով նվազել է: Բնական հարաբերակցությունը համարվում է 100 աղջկա դիմաց 105-106 տղայի ծնունդը: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը, ներկայացնելով «Պտղի սեռի խտրական ընտրության տարածվածության և պատճառների վերաբերյալ 2017 թվականի հետազոտություն»-ը, նշեց, որ հասարակության շրջանում երեխայի սեռով պայմանավորված հարցերի վերաբերյալ մոտեցումը ինչ-որ չափով փոխվել է:

«Վերջին տարիներին իրականացվող լայնածավալ քարոզարշավը տալիս է իր արդյունքները: Մենք մեծ օժանդակություն ստացանք պետական կառույցներից, մասնավորապես, ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից: Երբ սկսում էինք այս հետազոտությունը, խնդիրն այն չէր, որ միայն ժողովրդագրական վատ ցուցանիշների մասին խոսեինք, մենք այստեղ բարձրացրեցինք ազգային անվտանգության հարցը: Դրսում հարցում անցկացնելու ժամանակ շատերը կասեն տղա է պետք, որովհետև զինվոր է, բայց երբ խորանում ենք հարցերի մեջ, մարդիկ գալիս են այն մտքին, որ այդ զինվորներին ծնող մայրեր են պետք»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Արմեն Գալստյանը:

Իրականացված քարոզարշավի հիմնական նպատակն էր երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրի գլխավոր ուղերձը հասարակությանը տեղ հասցնելը, հասարակության իրազեկվածությունը բարձրացնելը: Արդյունքները տեսնելու համար, մասնագետները հետազոտությունը սկսել են իրականացրել 2016 թվականին և ավարտել` 2017 թվականի սկզբին: Հարցմանը պատահական ընտրանքով մասնակցել է 15-45 տարեկան 1920 երբևէ հղիացած կին: Հարցումն անցկացվել է հանրապետության 34 քաղաքում:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ զարգացման և հետազոտությունների բաժնի ղեկավար Վահան Ասատրյանի խոսքով, հարցումները ցույց են տվել, որ միջավայրում ավելի շատ են նախապատվությունը տալիս տղա երեխային, քան բուն ընտանիքներում:

«2011 թվականին հարցված կանանց  60 տոկոսը նշում էր, որ իր շրջապատն է ավելի շատ նախապատվությունը տալիս տղա երեխային, այսինքն` ճնշումները, ազդեցությունն այդտեղից էին: Վերջին հարցումները ցույց տվեցին, որ հարցվածների 36.7 տոկոսն է նշում միջավայրի նախապատվության մասին: Այսինքն` տեսնում ենք, որ խնդիրն ավելի շատ գալիս է միջավայրից, քան ընտանիքներից»,- ասաց Վահան Ասատրյանը:

Չնայած որոշ դրական ցուցանիշների, ամեն դեպքում Վահան Ասատրյանն ընդգծեց, երևույթը դեռ շարունակում է մնալ մտահոգիչ, հատկապես գյուղական վայրերում, որտեղ, սկսած առաջին երեխայից, նախապատվությունը տրվում է տղայի:

Որպես պատճառներ կանայք նշել են այն, որ տղան տոհմի շարունակողն է, տղան ունեցվածքի ժառանգորդն է, չնայած իրավական համակարգում այդ հարցի հետ կապված որևէ խտրականություն չկա: Նշվել է նաև, որ տղան հայրենիքի պաշտպանն է:

Ի՞նչ անել խնդիրը մեղմելու համար, միգուցե օրենսդրական դաշտը բարելավվի՞. դիտարկմանն ի պատասխան, մասնագետները նշեցին, որ օրենսդրությունը որևէ լուծում որևէ երկրում չի տվել, այստեղ սոցիալական լուծումներ են անհրաժեշտ, փոփոխություններ` հասարակության մտածելակերպում, ծնելիության մակարդակի բարձրացում, կնոջ ու տղամարդու դերերի հավասարություն, աղջիկ երեխայի արժևորում և այլն: 

 

Азербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»