Գոռ Հակոբյանը՝ նոր երգի, «Ֆուլ Հաուս»-ի 7-րդ եթերաշրջանի եւ ընտանիքի հետ ամառային հանգստի մասին
ЛАЙФ
NEWS.am STYLE-ը գրում է.
Օրերս երգիչ եւ դերասան Գոռ Հակոբյանը երկրպագուներին ներկայացրեց իր նոր երգը, որը կոչվում է «Սիրելու համար ա», ինչն էլ նոր առիթ հանդիսացավ զրուցելու դերասանի հետ: Գոռի հետ խոսեցինք ոչ միայն նոր երգի, այլեւ «Ֆուլ Հաուսի» նոր եթերաշրջանի եւ ամառային հանգստի մասին.
«Երգի երաժշտությունը գրել եմ ես՝ մեկ ամիս առաջ։ Խոսքերի հեղինակն է մեր նոր բացահայտումը՝ տաղանդավոր Սյուզի Ավդալյանը։ Գործիքավորում կատարել է ընկերս՝ Հով Գրիգորյանը։ Ցավոք, չհասցրեցինք տեսահոլովակ նկարահանել, քանի որ ժամանակը սուղ էր»,-NEWS.am STYLE-ին պատմեց Գոռը՝ հավելելով, որ տարվա ընթացքում երաժշտական նորություններ էլի են լինելու.
«Այս տարի անպայման ներկայացնելու ենք երկու տեսահոլովակ, որից մեկը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին»։
Ինչ վերաբերում է «Ֆուլ Հաուս» սիթքոմի նոր եթերաշրջանին եւ Ֆելոյի կերպարի առանձնահատկություններին՝ դերասանը նշում է.
«7-րդ եթերաշրջանի սցենարային լուծումների մասին առայժմ տեղեկություն չունեմ, քանի որ սցենարները դեռ չեմ կարդացել։ Համոզված եմ, որ մեր սցենարիստները հաստատ բոլոր կերպարային գծերի համար անսպասելի և հետաքրքիր լուծումներ են մտածել»։
Խոսելով ընտանիքի հետ ամառային հանգստի մասին՝ Գոռն ասում է.
«Ընտանիքով եղել եմ Բաթումիում, բայց դա հանգիստ համարել չի կարելի։ Իրական «անջատած հեռախոսներով» հանգստի կմեկնենք օգոստոսի 10-ին, երեւի` Հունաստան»։
Սյունե Առաքելյան




















































