Կեղտի բոլոր երանգները. ահա, թե ինչպես են հնդկացիները աղտոտում Գանգես սրբազան գետը (ֆոտոշարք)
ФОТОԳանգես սրբազանգետը սկիզբ է առնում Հիմալայների լանջերից, որտեղ գետի ջրերը միանգամային մաքուր և ջինջ են: Սակայն պատկերը միանգամից փոխվում է, երբ հոսքը հեռանում է ակունքից: Գնալով այն նմանվում է զզվելի կոյուղու կամ մեծ աղբանոցի:
Հինդուիստական դիցաբանության մեջ Գանգեսը համարվում է Երկիր իջած երկնային գետ է, ինչից ելնելով էլ եկեղեցականները կրոնական ծեսեր են անցկացնում դրա ափին: Բացի այդ, ամեն օր հազարավոր հնդիկներ են սուզվում Գանգեսի ջրերի մեջ, քանի որ կարծում են, որ այն ազատում է նրանց մեղքերից:
Հինդուիստների առավել պաշտելի վայրերից մեկում` Վարանասի քաղաքում, մարդիկ լողանում են Գանգեսի ջրերում, հագուստ լվանում և նույնիսկ խմում են այն. Այս ամենը ժամանակի ընթացքում դառնում է տարբեր վարակների և հիվանդությունների պատճառ:
Հարկ է նշել, որ գետի աղտոտմանը նպաստում են նաև գործարանների թափոնները, որոնք հաճախ ջրի մեջ են նետվում առանց մշակելու՝ թունավորելով շրջակա միջավայրը:
Big Picture-ը հետևել է, թե ինչպես է Գանգեսի մաքուր ջուրն աղտոտվում՝ մոտենալով Կալկուտա քաղաքում գտնվող գետաբերանին:




















1
Принесет ли президент извинения? «Паст»
2
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
3
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
4
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
5
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)



