Ереван, 22.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Աստված տա, դրանից չտուժի իմ ընտանիքը. Սամվել Թոփալյան

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Սամվել Թոփալյանը, ով հանրությանը հայտնի է գեղարվեստական ֆիլմերից և տարբեր հեռուստասերիալներից: Այս շրջանում Սամվել Թոփալյանը հանդես է գալիս կատակերգական ժանրում՝ ներկայանալով «Ընտանյոք հանդերձ» սիթքոմով:

-Սամվել, վերջին շրջանում հեռուստադիտողին ներկայանում եք նոր ձևաչափում, խոսքը «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի մասին է, հետաքրքիր է՝ որպես դերասան ինչպե՞ս եք Ձեզ զգում նոր՝ հումորային կերպարում:

-Իրականում, իմ կերպարն այդքան էլ հումորային չէ, հումորը Դավիթի շուրջն է հիմնականում: Այնուամենայնիվ, հետաքրքիր է այս ձևաչափում աշխատել: Դերասանի համար կապ չունի սիթքոմում է նկարահանվում կամ դրամատիկ սերիալում, պետք է լավագույնս դրսևորի իրեն:

-Որպես սիթքոմի գլխավոր հերոս, Ձեր մեկնաբանությունը խնդրեմ, թե «Ընտանյոք հանդերձ» սիթքոմը ինչո՞վ է տարբերվելու մերօրյա, այսպես ասած, սիթքոմային բազմազանության մեջ, ո՞րն է լինելու նրա հաղթաթուղթը:

-Մենք մրցման մեջ չենք: Ողջ նկարահանող խումբը հաղթելու կամ մրցելու միտում չունի: Մենք մեր գործն ենք անում՝ փորձելով հնարավորինս գրագետ և պրոֆեսիոնալ ներկայացնել: Այն, ինչ հասցրել եմ տեսնել, շատ է ուրախացրել՝ լավ օպերատորական աշխատանք կա, ոչ մի ավելորդություն չեմ նկատել: 

-Սամվել, հետաքրքիր է՝ վերլուծելով սիթքոմում Ձեր խաղն ու համեմատելով մինչ այս կերտած Ձեր կերպարների հետ, որպես դերասան նախապատվությունը ո՞ր ժանրին եք տալիս՝ հումորային, թե դրամատիկ:

-Ես կարծում եմ, որ այսօրվա դերասանն իր մեջ, իհարկե, կարող է ունենալ սիրելի ժանր, բայց պետք է կարողանա երկուսում էլ հանդես գա: Ինչքանով է իմ մոտ ստացվում, հանդիսատեսը թող դատի: Այնուամենայնիվ, ինձ համար նախընտրելին թատրոնն է:

-Բացի նոր աշխատանքից, այս շրջանում էլ ի՞նչ զբաղվածություն ունեք, գուցե հաջողված փորձերից հետո առաջիկայում Ձեզ տեսնենք գեղարվեստական որևէ ֆիլմում:

-Գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ դեռևս չունեմ, իսկ առօրյաս հագեցած է՝ թատրոններում փորձեր, ներկայացումներ, ձայնագրություններ:

-Որքանով տեղյակ եմ, շուտով կվերսկսվի «32 թատրոնի» նոր թատերաշրջանը, որի շրջանակներում «Պարույր Սևակ» ներկայացման մեջ եք հանդես գալիս, բացի նշված ներկայացումից թատրոնային այլ գործունեություն այս շրջանում ծավալո՞ւմ եք:

-Այո, իհարկե: Աշխատում եմ «Գոյ» թատրոնում, որը վերանորոգումից հետո մեծ թափով բացեց իր դռները: Ինչպես նաև աշխատում եմ Մալյան թատրոնում, որի 35-րդ հոբելյանն է այս տարի: Ընթացիկ ներկայացումներում զբաղված եմ և շատ ուրախ եմ, որ այդ 2 թատրոնում աշխատում եմ:

-Սամվել, մինչ սիթքոմը թվում էր, թե դադար եք վերցրել, դա թվացյալ դադա՞ր էր, թե իսկապես հատուկ նպատակ ուներ մի որոշ ժամանակ հեռուստատեսային նախագծերում չներկայանալը:

-Կոնկրետ որոշում չի եղել, ուղղակի դադար ստացվեց: Երևի, ճիշտ եղավ, մեկ-մեկ պետք է քիչ երևաս:

-Սամվել, գուցե արտաքին տվյալներից ելնելով, բայց ռեժիսորները, կարծես, անընդհատ Ձեզ բարի հերոսներին են վստահում, հետաքրքիր է՝ մշտապես համաձայնվո՞ւմ եք Ձեր անձի նկատմամբ ռեժիսորների վստահության հետ:

-Իրականում ավելի ուրախ կլինեմ, որ բացասական դերեր տան, ինձ համար ավելի հետաքրքիր կլինի նկարահանման պրոցեսը: Իսկ միշտ դրական դերեր են տալիս, երևի բարի դեմք ունեմ, սակայն այդ դեմքի տակ կարելի է ուրիշ բան էլ ներկայացնել:

-Գիտեմ, որ ունեք Ձեր ընտանիքը, բայց հարցազրույցներում անընդհատ նկատում եք, որ ընտանիքին շատ ժամանակ հատկացնել չեք կարողանում, երբեմն մտքեր չե՞ք ունենում, որ գուցե գա ժամանակ, որ զղջաք աշխատանքով շատ տարվելու ու որոշ իմաստով ընտանիքին հատկացված ժամանակը կրճատելու համար:

-Հնարավոր է ճիշտ եք, սակայն կարծում եմ այն տարիքն է, որ պետք է աշխատանքի մեջ անընդհատ լինեմ. փորձ ձեռք բերելու խնդիր կա: Այս տարիքը պիտի աշխատանքի մեջ լինի: Աստված տա դրանից չտուժի իմ ընտանիքը: Տղաս շատ է կարոտում, երբեմն չի ուզում քնի, որ անընդհատ ինձ հետ խաղա: Դա իհարկե վատ է անդրադառնում երեխայիս վրա, սակայն փորձում ենք համատեղել:

 -Քանիցս հրաժարվել եք խոսել Ձեր կնոջ մասին, դա հատուկ նպատա՞կ է հետապնդում, ուզում եք նրան հեռո՞ւ պահել այս ոլորտից:

-Չէ, չեմ հրաժարվել խոսելուց, պատճառը չունեմ չխոսելու:

-Մի անգամ նշել եք, որ Ձեր կինը հեռու է Ձեր մասնագիտությունից, դա օգնո՞ւմ է, թե, երբեմն, խանգարում:

-Չեմ կարող ասել: Երևի, ճիշտ է, որ իմ մասնագիտությունից չէ:

- Սամվել, հետաքրքրիր է՝ չե՞ք պատրաստվում Ձեր որդուն քույր կամ եղբայր պարգևել:

-Աստված առաջ:

 

Հեղինակ ՝ Անուշիկ Մելքոնյան

Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в США