Գանձասար-Կապանն ու Շիրակը չեն վճռել հաղթողին ստուգողական խաղում
СПОРТՀանքավանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Գանձասար-Կապանն» այսօր իր առաջին ստուգողական հանդիպումն է անցացրել` մրցելով Գյումրիի «Շիրակի» հետ:
Նորանշանակ գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ` կապանյան թիմը ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել այդ խաղը:
«Գանձասար-Կապանի» մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք, որ գոլերի հեղինակներ են դարձել «Շիրակի» հարձակվող Արամ Մուրադյանը, և կապանյան թիմի ֆուտբոլիստ Վարդան Բակալյանը:
Նշենք` «Գանձասար-Կապանը» ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հանքավանում: Հուլիսի 26-ին թիմը կմրցի «Բանանցի» հետ, իսկ հուլիսի 30-ին ծրագրված հանդիպման մրցակիցը դեռ հայտնի չէ։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



