Ասես տիկնիկ. Գոհար Ավետիսյանը շիկահեր է դարձել (ֆոտո)
ЛАЙФՌուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը կրկին ոճային փոփոխություն է արել: Այս անգամ նա փոխել է վարսերի գույնը՝ դառնալով շիկահեր:
Վարսերի նոր գույնի մասին Գոհարն առաջինը հայտնել է Instagram-ում՝ իր 3 միլիոնից ավելի բաժանորդներին՝ հրապարակելով նոր լուսանկար.

«Այո, դուք չեք սխալվել, հիմա ես իրական շիկահեր եմ: Այնքան անսովոր է»,- գրել է դիմահարդարը:
Նրա երկրպագուները մեկնաբանություններում դրական են արտահայտվել փոփոխության մասին՝ նշելով, թե Գոհարը տիկնիկի տեսք է ստացել:
Իսկ ավելի վաղ Գոհար Ավետիսյանն արխիվային լուսանկար էր հրապարակել՝ ուղեկցելով այն էմոցիոնալ գրառմամբ.

«Հունվար, 2017։ Չեմ հավատում, որ սա ես եմ։ Բայց, հավանաբար, այն ժամանակ ես չեմ ցանկացել ընդունել ինձ ու իմ խնդիրը։ Ես օրերով խժռում էի եւ ավելի գիրանում։ Երբ ինձ ասում էին, որ ես գիրացել եմ, ես գնում էի եւ սկսում ավեի շատ ուտել։ Հավանաբար, այդ կերպ փորձում էի խեղդել վիրավորանքը։ Ուտելիքն ինձ հանգստացնում էր»:



