Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ ժամադրության է գնացել մերկ կրծքով
ЛАЙФՔիմ Քարդաշյանը մեկ տարի առաջ Փարիզում կողոպտվել էր եւ 2 ամիս համացանցում չէր հայտնվում, իսկ հայտնվելով՝ խոստացել էր, որ այլեւս հանրությանը չի ներկայանա էպատաժային տեսքով, սակայն խոստումը դրժեց, որի հերթական վկայությունն է հայուհու երեկվա հայտնությունը Բեւերլի Հիլզում, որտեղ Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի 36-ամյա աստղը ժամադրված էր ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ:

Քիմը կրծկալը վերստին տանն էր մոռացել:

Եվ ինչ-որ ցանցկեն վերնազգեստ էր հագել:

Հասկանալի է՝ ինչու:

Հիշեցնենք, որ երեկ հայ դիզայներները Քիմ Քարդաշյանին սեփական արտադրության կոշիկ էին նվիրել: Այս մասին ինքը Քիմն է հայտնել՝ Snapchat -ում հրապարակելով ստացած նվերով տեսանյութ:

Նշենք նաեւ, որ մամուլում շարունակ գրում են Քլոե Քարդաշյանի նախկին ամուսնու՝ Լամար Օդոմի գրքի մասին:
Քլոեի նախկին ամուսինը մտադիր է գիրքը հրապարակել, որում պատմում է Քարդաշյան-Ջեններ գերդաստանի գաղտնիքների, թմրանյութերի, Քիմի դավաճանությունների, պլաստիկ վիրահատությունների եւ այլնի մասին:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ DPXImage-ի
NEWS.am STYLE



