Ереван, 21.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Հայ առաջին օլիմպիական չեմպիոնները. առաջինը Վարազդատ թագավորից հետո

СПОРТ

Ուղիղ 65 տարի առաջ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, որտեղ տեղի էին ունենում ամառային 15-րդ օլիմպիական խաղերը, երկու հայազգի մարզիկներ՝ Հրանտ Շահինյանն ու Ռաֆայել Չմշկյանը նվաճեցին չեմպիոնի ոսկե մեդալներ։  Վարազդատ թագավորից հետո առաջին անգամ հայերն ունեցան օլիմպիական չեմպիոն։ Առաջինը ոսկե մեդալով պսակվեց մարմնամարզիկ Հրանտ Շահինյանը։ Դա 1952 թվականի հուլիսի 20-ին էր։ Ավելորդ չենք համարում շեշտել, որ Խորհրդային Միության ազգային հավաքականի գլխավոր մարզիչը նույնպես ազգությամբ հայ էր։ Դա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Կոնստանտին Կարակշյանցն էր։

Մարմնամարզիկների մրցումները սկսվեցին օլիմպիադայի պաշտոնական  բացումից առաջ, հուլիսի 19-ի առավոտյան ժամը 7-ին։ Դա կազմակերպիչների քմահաճուքը չէր։ Պարզապես, մասնակիցների թիվն էր շատ մեծ։ Մրցասպարեզ էին դուրս եկել 29 երկրներ ներկայայացնող 185 մարզիկ և 16 երկիր ներկայացնող 134 մարզուհի։ Չնայած առավոտյան վաղ ժամին Հելսինկիի գլխավոր մրցասրահը՝ «Մեսուհալին», որը տանում էր 4000 հանդիսատես, լեփ-լեցուն էր։

Մրցումներն սկսվեցին թիմային առաջնությամբ։ Եվ առաջին իսկ գործիքներից հետո պարզ դարձավ, որ ոսկու համար հիմնական պայքարը ծավալվելու է ԽՍՀՄ, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Ճապոնիայի հավաքականների միջև։ Ես բաց եմ թողնում  երկօրյա   պայքարի մանրամասները, միայն կխոսեմ այն գործիքների վրա ծավալված պայքարի մասին, որտեղ առանձնապես փայլել է Հրանտ Շահինյանը, թեև նրա բոլոր ելույթներն էին փայլուն և մեծապես նպաստեցին խորհրդային թիմի հաղթանակին։

… Խորհրդային մարմնամարզիկները գերազանց հանդես եկան օղակների վրա։ Հանդիսատեսը քանիցս ծափողջույններով էր արձագանքում նրանց ելույթներին։ Եվ նրանցից ամենափայլունը Հրանտ Շահինյանի վարժությունն էր։ Մրցավարները նրա ելույթը գնահատեցին 9,80 բալլ։ Դա ոչ միայն լավագույն գնատատականն էր օղակների վրա կատարված պարտադիր վարժության համար, այլև լավագույնններից մեկն էր օրվա բոլոր ելույթների մեջ։ Ասենք, որ այդ վարժությունում Խորհրդային մարզիկները հավաքեցին 47,95 բալլ։ Նման արդյունքի չհասավ օլիմպիադային մասնակցող ոչ մի թիմ։

… ԽՍՀՄ-ի թիմի համար վերջին վարժությունը նժույգն էր։ Այս գործիքնքի վրա անգերազանցելի վարպետ էր համարվում Հրանտ Շահինյանը։ Եվ, ինչպես և սպասվում էր, մեր հայրենակիցը ցուցադրեց գերազանց վարպետություն, ինչպես ասում են՝ մի շնչով կատարեց բարդ վարժությունը և … դահլիճը թնդաց ծափերից։ Իսկ հինգ մրցավարները ցույց տվեցին հետևյալ գնահատականները՝ 10, 10, 9,8, 9,9, 9,8։  Եվ երբ մրցավարները, համաձայն կանոնադրության, հանեցին երկու ամենաբարձր և երկու ամենացածր   գնահատականները, միջին գնահատականը ստացվեց 9,9 բալլ։ Այդ օրը ոչ մի մարզիկ չկարողացավ կրկնել այդ ցուցանիշը։

Մարզական լրագրողները չէին կարող թաքցնել ոգևորությունը, երբ իրենց թերթերին էին ուղարկում խորհրդային թիմի ելույթների մասին նյութերը։ Ֆիննական, շվեդական շատ թերթեր, նկատի ունենալով Հրանտ Շահինյանի փայլուն ելույթները, օղակների և նժույգի վրա, գրում էին, որ գոյություն ունեցող տասբալյան համակարգը բավական չէ Հրանտ Շահինյանի վարպետությունը գնահատելու համար։ Միթե սա հայ մարմնամարզիկի վարպետության բարձրագույն գնահատականը չէ՞։

Հաջորդ օրը պետք է որոշվեր լավագույն թիմը և բացարձակ չեմպիոնը։ Այս անգամ էլ փայլուն հանդես եկավ Կոնստանտին Կարակաշյանցի թիմը։  Խորհրդային մարզիկները պայքարը սկսեցին օղակների վրա վարժություններով։ Նրանց ելույթը ավելի քան փայլուն էր։ Բավական է ասել, որ խորհրդային թիմի ութ անդամներն էլ մտան լավագույն տասնյակ։ Այս վարժությունում ևս կրկին փայլեց Հրանտ Շահինյանը, ում մրցավարները տվեցին 9,95 բալլ՝ ամենաբարձր գնահատականը, որ Հելսինկիում տրվեց որևէ մարմնամարզիկի։ Արդյունքում, հավաքելով 19,75 բալլ, Հրանտ Շահինյանը նվաճեց օղակների վրա օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը։ Կրկին եղավ լրագրողների բուռն ոգևորությունը։ Նրանք որտեղից իմանային, որ ընդամենը երկու տարի անց Հռոմում աշխարհի չեմպիոն կհռչակվի Հրանտ Շահինյանի կրտսար թիմակիցը, ում Հռոմում հռչակելու էին «օղակների արքան» և համաշխարհային մարմնամարզության մեջ շրջանառության մեջ էր մտնելու «Ազարյանական խաչ» հասկացությունը։

Եվ այսպես, 1952 թվականի հուլիսի 20-ին ունեցավ նոր ժամանակների օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը։

Հելսինկիում իր երկրորդ օլիմպիական ոսկին Հրանտ Շահինյանը ստացավ թիմային պայքարում հաղթելու համար։ Այո,  Խորհրդային թիմը երկօրյա  պայքարի արդյունքում հավաքելով 574, 40 բալլ, դարձավ օլիմպիական չեմպիոն։  Երկրորդ տեղում էր Շվեյցարիայի հավաքականը, որը հավաքեց 567, 50 բալլ։ Բրոնզե մեդալի արժանացան տանտերերը՝ Ֆինլանդիայի հավաքականի մարզիկներ (564,20 բալլ)։

Բացարձակ չեմպիոնի ոսկե մեդալը, Հրանտ Շահինյանի հետ համառ պայքարում, նվաճեց Վիկտոր Չուկարինը՝ Հրանտ Շահինյանի մեծ բարեկամը։ Բազմամարտի գումարում նա հավաքեց 115,70 բալլ։  Հրանտ Շահինյանը նրանից  0,75 բալլ պակաս ստացավ և արժանացավ արծաթե մեդալի։

Հրանտ Շահինյանը իր երրորդ ոսկե մեդալը կարող էր ստանալ նժույգաթափերում։ Ցավոք, նա որ իրավամբ համարվում է այդ վարժությունում ամենահավանական հաղթողը, ձախողեց այդ վարժությունը և հաղթողին՝ Վիկտոր Չուկարինին, զեջեց ընդամենը 0,1 միավոր։ Այդ անհաջող ելույթի արդյունքում Շահինյանը զրկվեց «մաքուր» երկրորդ տեղը գրավելուց, քանզի նա արծաթը կիսեց իր թիմակից Եվգենի Կորոլկովի հետ։

                    «ՓՈՔՐԻԿ ՌԱՖՈՆ »  ԴԱՌՆՈՒՄ Է   «ՄԵԾՆ ՉՄՇԿՅԱՆ»

Հելսինկիի օլիպիական խաղերում երկրորդ հայազգի մարզիկը, ով պսակվեց չեմպիոնի ոսկե մեդալով, դա  թբիլիսցի կիսաթեթև քաշային ծանրորդ Ռաֆայել Չմշկյանն էր։ Նախքան Ռաֆայել Չմշկյանն իր թիմակից Նիկոլայ Սաքսոնովի հետ մրցահարթակ դուրս կգար Հելսինկիի «Մեսուհալի»  մարզադահլիճի կամարների ներքո արդեն հնչել էր Խորհրդային Միության պետական հիմնը, հնչել էր ի պատիվ ռոստովցի ծանրորդ Իվան Ուդոդովի։ Իսկ դա նշանակում էր, որ հաջորդ քաշային կարգում հանդես եկող խորհրդային մարզիկներն իրավունք չունեին վատ հանդես գալու։

Խորհրդային թիմի ղեկավարները կիսաթեթև քաշում հայտագրել էին երկու մարզիկի՝ Չմշկյանին և Սաքսոնովին՝ նրանց առջև խնդիր դնելով՝ զբաղեցնել առաջին-երկրոդ տեղերը, ինչը ԽՍՀՄ հավաքականին բերելու էր առավելագույն՝ ութ միավոր։

Մինչ կխոսեմ բուն մրցումների մասին, ուզում եմ պատմել մի պատմություն, որ Ռաֆայել Չմշկյանը պատմել է իր մարզիչ Փայլակ Ղումաշյանին, ում բոլորը «դյադյա Պավլիկ» էին անվանմում։ Ես, որ դպրոցական տարիքից ճանաչում էի Փայլակ Ղումաշյանին և որոշ ժամանակ նրա որդու՝ Ռոմայի հետ անգամ ծանրամարտով էի զբաղվում նույն դահլիճում, ինչ Ռաֆայել Չմշկյանը, հասկանալի է, որ «ականջս կախ գցած» ականջալուր եմ եղել  այդ պատմությանը։

… Հելսինկի մեկնելուց առաջ խորհրդային մարզիկներն իրենց վերջին հավաքն անցկացնում էին Լենինգրադի մարզի Վիբորգ քաղաքում, որտեէի կլիման նման էր Հելսինկիի կլիմային։ Հելսինկի մեկնելուց երկու օր առաջ Չմշկյանը թոքաբորբով է հիվանդանում։ Հելսինկի մեկնելը հարցականի տակ էր։ Բայց քանի որ  վերջնական հայտերը ներկայացված էին Միջազգային օլիոպիական կոմիտե և թիմերում փոփոխություն կատարելն այլևս հնարավոր չէր, մարզիչներն այնուամենյնիվ որոշում են Չմշկյանին տանել Հելսինկի, հույս ունենալով, որ մնացած երեք-չորս օրերի ընթացքում Չմշկյանը կապաքինվի։ Մարզիչները հույս ունեին, որ 23-ամյա մարզիկի օրգանիզմը կհաղթահարի հիվանդությունը։ Եվ Ռաֆայել Չմշկյանին «Լենինգրադ-Հելսինկի գնացքի տոմս են տալիս»։ Բայց այդ տոմսը յուրահատուկ էր։ Բանն այն էր, որ այդ գնացքին կցված վերջին վագոնը յուրահատուկ «լազարեթ» էր, ասել կուզե՝ շարժական հիվանդանոց։ Իր կուպեում Չմշկյանը հանդիպում է վրաց  անվանի ըմբիշ, Խորհրդային Միության բազմակի չեմպիոն Արսեն Մեկոկիշվիլուն, ով նույնպես սանիտարական վագոնի ուղևոր էր։ Տեսնելով ընկճված Չմշկյանին, փորձառու Մեկոկիշվիլին դիմում է նրան.

- Ոչինչ, Ռաֆո ջան, Հելսինկիից մենք էլի միասին են գալու, բայց առաջին՝ չեմպիոնների վագոնով։

Մեկոկիշվիլու  կանխատեսումն մարգարեական էր։ Նրանք, իրոք,  երկուսն էլ վերադարձան առաջին վագոնով։ Մեկոկիշվիլին, ով արդեն իսկ 40 տարեկան էր, հաղթել էր բոլոր մցակիցներին և հռչակվել ազատ ոճում օլիմպիական խաղերի չեմպիոն, իսկ թե Չմշկյանն ինչ տեղ գրավեց, կխոսենք ստորև։

Այս լիրիկական զեղումից անցնենք բուն մրցումներին։ Սեղմում վարժությունում Չմշկյանը բարձրացնելով 97,5 կգ,  ծանրաձողը 2,5 կիլոգրամով առաջ է անցնում Սաքսոնովից։ Այդ  վարժությունում առաջատարի դերը ստանձնում է ֆիլիպինցի Ռոբերտո Դել Ռոզարիոն, ով սեղմում է 105 կգ։ Նրանից 5 կգ պակաս է սեղմում տրինադադցի Ռոբերտո Ուիլկեսը։

Երկրորդ վարժությունը՝ պոկումը, ամեն ինչ իր տեղը դրեց։ Ռաֆայել Չմշկյանը այդ քառյակից ամենաուժեղն էր և պոկեց 105 կիլոգրամանոց ծանրաձմղր՞։ Նույնպիսի արդյունք ցույց տվեց նա՜ Նիկոլայ Սաքսոնովը։ Խորհրդային մարզիկների միջև 2,5 կգ խզումը մնաց։ Երկամարտի գումարում Չմշկյանն ունեցավ 202,5 կգ։ Իսկ մրցակիցներինը՝ 200 կգ։

Ամեն ինչ պետք է որոշվեր հրում վարժությունում, որտեղ ֆավորիտը Նիկոլայ Սաքսոնովն էր, ում պատկանում էր այդ վարժության համաշխարհային ռեկորդը՝137,5 կգ։ Արդեն գիշերվա ժամը 2-ն էր։ Հենց հրում վարժության ժամանակ  խորհրդային երկու մարզիկների միջև սկսվեց տակտիկական պայքարը։ Ֆիլիպինցին ու տրինանդադցին արդեն գնացել էին հանդերձարան…քնելու։ Հոգեբանական առավելությունը Սաքսոնովի կողմն էր։ Նա իր մրցակցից ետ էր ընդամենը 2,5 կիլիոգրամով, բայց նա համաշխարհային ռեկորդի հեղինակն էր, ինչը նրան հույս էր տալիս շատ արագ  ի չիք դարձնելու 2,5 կգ խզումը։ Բայց Չմշկյանը սկսնակ ծանրամարտիկ չէր։ Չնայած ընդամենը 23 տարեկան էր, բայց նա արդեն հասցրել էր երկու անգամ հաղթելու Խորհրդային Միության առաջնություններում, դարձել էր Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Առաջին իսկ մոտեցման ժամանակ հրելով 130 կգ ծանրաձողը, Չմշկյանը ստիպեց Սաքսոնովին աշխատելու գերծանր քաշերում։ Ասենք, որ հրում վարժության առաջին իսկ մոտեցումից հետո նա եռամարտի գումարում հավաքել էր 332,5 կգ, ինչը եգիպտացի Մահմուդ Ֆայադի համաշխարհային ռեկորդի կրկնությունն էր։ Սամսոնովը, որի քաշը Չմշկյանի քաշից քիչ էր, կարող էր միևնույն արդյունքով դառնալ չեմպիոն։ Ահա թե ինչու նա առաջին մոտեցման համար պատվիրում է 132,5 կգ։ Եթե փորձը հաջողվեր, ապա նա կհավասարվեր Չմշկյանին։ Այդպես էլ եղավ։ Հետևելով իր իսկ ընտրած տակտիկային, Չմշկյանը բաց է թողնում այդ քաշը և  պատվիրում է 135 կգ։ Հաջողության դեպքում նա  5 կիլագրամով կգերազանցեր եռամարտի համաշխարհային ռեկորդը։ Իսկ այդ դեպքում Սաքսոնովը ճարահատյալ պետք է հրեր իր համաշխարհային ռեկորդին հավասար ծանրաձող՝ 137,5 կգ։

Չմշկյանի առաջին մոտեցումը 135 կիլոգրամին անհաջող էր։ Թեև նա հրեց այդ քաշը, բայց, ցավոք,  չֆիքսեց։ Իհարկե, իրեն զգացնել էր տալիս գերհոգնածությունը և գերլարվածությունը։ Արդեն գիշերվա ժամը երեքն էր։ Համ էլ եկեք չմոռանանք, որ նա հենց նոր էր ապաքինվել թոքաբորբից։ Իսկ դա արդեն շանս էր Սաքմոնովի համար ։

Երկրորդ մոտեցման ժամանակ Ռաֆայել Չմշկյանը  գլխավերևում վստահորեն ֆիքսում է 135 կգ ծանրաձողը։ Իսկ դա նշանակում էր,  որ նա սահմանել է եռամարտի համաշխարհային նոր ռեկորդ՝ 337,5 կգ, ինչը եգիպտարի Ֆեյեդի համաշխարհային ռեկորդից 5 կիլոգրամով ավելի է։

Մինչ Սաքսոնովը պատրաստվում էր կատարել իր վճռական երկու քայլերից մեկը՝ մոտենալ 137,5 կիլոգրամանոց ծանրաձողին, Չմշկյանը ետուառաջ էր անում բեմահարթակի ետնամասում և սպասում։ Չէ որ Սաքսոնովը երկու մոտեցում ուներ։ Բայց ստալինգրադցի մարզիկը նույնպես հյուծվել էր իրեն պարտադրված տակտիկական պայքարից և երկու մոտեցունմն էլ ձախողում է։

Խորհրդային մարզիկները իրենց հավաքականին բերում են սպասված  ութ միավորը, իսկ թբիլիսցի դինամոյական Ռաֆայել Չմշկյանը, ում ընկերները «Փոքրիկ Ռաֆո» էին ասում, միանգամից դառնում  է թե՜ օլիմպիական չեմպիոն, թե՜ համաշխարհային ռեկորդակիր ու նաև վաստակում է «Մեծն Չմշկյան» ա

… Հելսինկի-Լենինգրադ գնացքի մեկնելուն րոպեներ են մնացել։ Այդ ժամանակ գնացքի առաջին վագոնին է մոտենում նորընծա օլմիմպիական չեմպիոն և համաշխարհային ռեկորդակիր Ռաֆայել Չմշկյանը։ Նրան տեսնում է Արսեն Մեկոկիշվիլին, գրկում է նրան, քիչ է մնում խեղդի իր հաղթանդամ գրկում և ասում.

- Ռաֆո, գենացվալե, բա որ ասում էի առաջին վագոնով ենք հետ գալու…   

 

  Լևոն Ազրոյան

 

Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47