Թբիլիսիում նոր հեղեղման վտանգ կա. սողանքը փակել է գետը
ОБЩЕСТВОԹբիլիսիի Բագեբի տարածք իջած սողանքը փակել է Վերե գետը, ինչը քաղաքում հեղեղման կրկնվելու վտանգ է ստեղծել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:
Sputnik գործակալության տվյալներով՝ այժմ մասնագետներն աշխատում են, որպեսզի խուսափեն Թբիլիսիում հնարավոր կրկնական հեղեղումից: Քննարկվում է հիմնախնդրի լուծման երկու տարբերակ. իջած պինդ զանգվածի պայթեցում կամ գետի հունի մաքրում հատուկ տեխնիկայի միջոցով:
Ինչպես ավելի վաղ հայտարարել են Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նախարարությունում, Թբիլիսիում ավերիչ հեղեղման պատճառ են դարձել հորդառատ տեղումները, որոնք հարուցել են սողանքի գործընթացներ Թբիլիսիի արվարձանում և Վերե գետի ժամանակավոր փակում, որտեղ հետագայում բարձրացել է ջրի մակարդակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



