Անհեռանկարային հարաբերությունների նշաններ
ЛАЙФ1. Քննադատամոլություն: «Բողոքները եւ դժգոհությունը նորմալ են: Քննադատամոլությունն ավելի գլոբալ երեւույթ է: Սա նշանակում է զուգընկերոջ անհատականությանն ուղղված կշտամբանքներ, այլ ոչ այն ամենի, ինչ նա անում է: Նա աղբը չի թափել ոչ այն պատաճառով, որ մոռացել է, այլ որ այդպիսի վատ մարդ է»:
2. Արհամարհանք: «Հրապարակային վիրավորանքներ, աչքերը կլորացնել, ծաղրուծանակ եւ չար կատակներ: Ցանկացած ձեւով արհամարհական վերաբերմունքի դրսեւորում են՝ ամուսնական հարաբերությունների «ապոկալիպսիսի հեծյալներից» ամենավտանգավորը, քանի որ նողկանք է պարունակում: Եթե մշտապես ցուցադրում եք, որ զուգընկերը ձեր նողկանքն է հարուցում, փաստացի անհնար է ցանկացած հարցի լուծումը»:
3. Պաշտպանական վարքագիծ: «Պաշտպանական դիրք գրավելը զուգընկերոջը մեղադրելու եղանակներից մեկն է: Դա կարող է այսպես արտահայտվել. «Պատճառն իմ մեջ չէ, այլ քո: Պաշտպանական վաքագիծը վեճը միայն խորացնում է, դրանով էլ հենց վտանգավոր է»:
4. Լռել: «Խոսակցությունը դադարեցնել: «Քարե պատ» բարձրացնել: Լռելով դուք ոչ թե պարզապես վեճից եք խուսանավում, այլ սպանում եք հարաբերությունները, դրանցից զգայականորեն դուրս եք գալիս»:
Գոթմանի հետազոտությունները ցույց են տվել, որ հարաբերություններն ամենեւին էլ կողակիցների տարակարծությունները եւ հակումների տարբերությունը չեն կործանում: Զույգի խնդիրների 69 տոկոսն անհնար է լուծել: Նրանք ոչ մի տեղ չեն գնում, չնայած շատերը տարեցտարի երկար պայքարում են մեկը մյուսին փոխելու համար: Ավելի հաճախ այս վեճերը կապված են հիմնարար հարցերի հետ՝ կենսակերպի, անհատականության առանձնահատկությունների կամ արժեքների: Նման վեճերը ժամանակի եւ հոգեկան ուժերի անիմաստ վատնում են: Ինչպե՞ս վարվել, երբ անհնար է փոխել: Ընդունել այնպես, ինչպիսին է:



