Չի կարելի մարդուն ստիպել լեզու սովորել, որը նրա մայրենին չէ. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕԱնթույլատրելի է մարդկանց ստիպել սովորել մի լեզու, որը նրանց մայրենին չէ: РИА Новости-ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ստիպել մարդուն սովորել մի լեզու, որը նրա մայրենին չէ, նույնքան անթույլատրելի է, որքան և նվազեցնել ռուսերենի դասավանդման մակարդակն ու ժամաքանակը: Այս հարցի շուրջ եմ հրավիրում Ռուսաստանի Դաշնության շրջանների ղեկավարների հատուկ ուշադրությունը», - ասել է Պուտինը ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի նիստում:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ ռուսերենը պետական լեզու է ազգամիջյան շփման համար:
«Այն (ռուսերենը) ոչնչով չի կարելի փոխարինել: Այն մեր ողջ բազմազգ երկրի բնական հոգևոր հիմքն է, այն պետք է իմանա յուրաքանչյուրը: Ռուսաստանի ազգությունների լեզուները Ռուսաստանի ժողովուրդների ինքնատիպ մշակույթի անբաժանելի մասն են, այս լեզուները սովորելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է», - շեշտել է Պուտինը:



