Յագլանդը Թուրքիայի վարչապետին իր մտահոգությունն է հայտնել իրավապաշտպանների կալանավորման առնչությամբ
МЕЖДУНАРОДНОЕ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ՝ իր մտահոգությունը հայտնելով հայտնի իրավապաշտպանների թուրքական բանտում պահելու փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ահաբեկչության մեջ մեղադրանքները պետք է ամրացվեն լուրջ ու հստակ ապացույցներով, որպեսզի չլինի կամայականության մթնոլորտ, որը հանգեցնում է վախի, ինքնագրաքննության, ահագնեցնում է Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը»,- նշել է Յագլանդը:
Նա մտահոգություն է հայտնել նաև ակադեմիկոս Նուրիյե Գյուլմենի և ուսուցիչ Սեմիհ Օզաքչայի կալանքի փաստի առնչությամբ, ովքեր հայտարարված հացադուլի պայմաններում առողջական ծանր վիճակում են հայտնվել:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



