Իրանի ԱԳՆ–ն ԱՄՆ–ն Մերձավոր Արևելքի անվտանգության իրական սպառնալիք Է համարել
МЕЖДУНАРОДНОЕՄերձավոր Արևելքի անվտանգության և կայունության իրական սպառնալիքը բխում է տարածաշրջանի երկրների գործերին ԱՄՆ–ի միջամտությունից, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:
Ավելի վաղ, ԱՄՆ–ը 18 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց մտցրել Է Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ պատժամիջոցների ցանկը: Թեհրանը դատապարտել է Վաշինգտոնի պատժամիջոցները՝ հաղորդելով, որ պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկացի անձանց և ԱՄՆ–ի ընկերությունների նկատմամբ: «Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ մեր տարածաշրջանի անվտանգության, կայունության և զարգացման համար լուրջ և իրական սպառնալիքն ԱՄՆ–ի միջամտությունն Է երկրների գործերին, որն իրականացվում Է հատուկ նպատակներով՝ իրադրության ապակայունացման և անվտանգության խարխլման համար»,– հայտարարել է Քասեմին, որի հաղորդումը հրապարկվել Է Իրանի ԱԳ նախարարության կայքում:
Խոսելով Իրանի ռազմական ծրագրերի մասին՝ Քասեմին նշել է, որ դրանք նախատեսված են դիմադարձման համար և նպատակամղված են երկրի պաշտպանության պահպանմանը: Նրա խոսքով՝ Իրանը երբեք այդ ոլորտում իր հնարավորությունները չի դիտել, որպեսզի սպառնա որևԷ երկրի, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:
Թուրքիայի կառավարությունում նոր փոխվարչապետեր ու նախարարներ են նշանակվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հուլիսի 19–ին անակնկալ հանդիպումից հետո վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է կառավարության կազմում փոփոխությունների մասին:
Նոր փոփոխություններով փոխվել են 5 փոխվարչապետերից 4–ը. փոխվարչապետի պաշտոնում են նշանակվել Բեքիր Բոզդաղը (նախկին արդարադատության նախարար), Ֆիքրի Ըշըքը, Ռեջեփ Աքդաղը (նախկին առողջապահության նախարար) և Հաքան Չավուշօղլուն: Փոխվարչապետի պաշտոնը պահել է Մեհմեթ Շիմշեքը:
Նոր որոշմամբ փոխվել են հետևյալ նախարարները. արդարադատության նախարար է նշանակվել Աբդուլհամիթ Գյուլը, աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար՝ Ժուլիդե Սարը Էրօղլուն, երիտասարդության և սպորտի նախարար՝ Օսման Աշքըն Բաքը, սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարար՝ Ահմեթ Էշրեֆ Ֆաքըբաբան, մշակույթի և զբոսաշրջության նախարար՝ Նուման Քուրթուլմուշը (նախկին փոխվարչապետ), ազգային պաշտպանության նախարար՝ Նուրեթին Ջանիքլին, առողջապահության նախարար՝ Ահմեթ Դեմիրջանը:
1
Возрождение под куполом: в Ереване открылась Tashir Arena
2
В Российско-Армянском университете 23–25 октября проходит VII Международная научно-практическая конф...
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Мост, устремленный в будущее: Российские волонтеры укрепляют русскоязычное пространство в Армении
5
Британцы нацелены превратить Армению в поле вялотекущей войны



