Ֆիրդուսի շուկայում ապամոնտաժման աշխատանքներն ավարտվեցին
ОБЩЕСТВОԵրեկ խառնաշփոթ իրավիճակ էր տիրում Երևանի Ֆիրդուսի շուկայում: Արդեն իսկ վաղ առավոտից վաճառականները տեղեկացվել էին, որ նախատեսվում է տարածքի ապամոնտաժում իրականացնել, որի նպատակով շինտեխնիկա էր բերվել շուկայի մոտակա տարածք: Սակայն ապամոնտաժմանը դեմ բնակիչներն առաջինն էին դուրս եկել ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել փորձող անձանց դեմ և թույլ չէին տվել: Երկար վեճերից ու քննարկումներից հետո քաղաքապետարանի աշխատակիցները հեռացել էին և ասել, որ ժամեր անց կգան, երբ նոր որոշում լինի: Դրանից որոշ ժամանակ անց էլ մի խումբ բնակիչներ որոշել էին գնալ Բաղրամյան 26՝ գոնե այնտեղ արդարություն փնտրելու ու գտնելու ակնկալիքով:
Սակայն ժամեր անց Ֆիրդուսի շուկայում նույն լարված իրավիճակն էր: Նույն տեխնիկան կրկին բերվել էր Ֆիրդուսի շուկայի տարածք, իսկ վաճառականները ստիպված արագացված տեմպերով սկսել էին հավաքել իրենց ապրանքները, քանի որ կոյուղագիծ փորող տեխնիկան սկսել էր աշխատել և աստիճանաբար խորանալ շուկայի մեջ:
Հատկանշական է, որ նշված տեխնիկայի առջևից, ինչպես մի խումբ թիկնապահներ, քայլում էին մոտ 10–12 ոստիկան, ովքեր հորդորում էին առևտրականներին հավաքել ապրանքները և ճանապարհ բացել տեխնիկայի համար: Թե ինչպիսի «բարեմաղթանքներ» հնչեցին երկրի իշխանության հասցին, ավելորդ է կրկնել:
Մինչ շինտեխնիկայի երկրորդ անգամ շուկա բերվելը և կոյուղագծի քանդելը «Փաստի» թղթակիցը այցելել էր շուկա և խոսել վաճառականների ու տարածքի բնակիչների հետ: Առևտրականներից տիկին Հայկուշը պատմեց, որ առավոտից իրենց խանգարում էին, չէին թողնում ապրանքը շարել: Երկար վեճերից ու քննարկումներից հետո հաջողվել էր քաղաքապետարանի աշխատակիցների հետ պայմանավորվել, որ նրանք ժամեր անց նոր որոշմամբ կգան: Եվ խոստացածի պես ժամեր անց քաղաքապետարանի աշխատակիցները շուկայում են, ինչպես և շուկայում էր շինտեխնիկան ու մի խումբ ոստիկաններ:
«Քանդեն էլ, չեմ գնա ստեղից, ունեցած–չունեցածս մի ձև կվաճառեմ, բայց ուրիշ տեղ չեմ գնա: Միգուցե մի քանիսը հնարավորություն ունենա մեկ այլ տեղ գնալ, բայց ոչ բոլորը: Ուրիշ տեղ հարկերն ավելի թանկ են: Մենք չնչին գումարներ ենք ստանում, բոլոր հարկերը մուծում ենք, մինչև սեպտեմբերի 31–ն էլ պայմանագիր ունեմ շուկայում առևտուր անելու: Մեզ մինչև դեկտեմբերի 31–ը ժամանակ էին տվել, բայց դեկտեմբերի վերջը չեկած եկել են ստիպում են, որ ազատենք տարածքները: Երեկ իրիկունն էին տրակտորը բերել, լուսադեմին ինչ կլինի, մեզանից ոչ ոք չգիտի»,– ասաց նա:
Տիկին Հայկուշի խոսքով նրանց առաջարկել են իրենց պահեստներում առևտուր անել. «Բայց գառաժները փակ վիճակում ո՞նց առևտուր անենք: Դրսում անցնողը շա՞տ ա նայում, ուր մնաց գառաժի մեջ, խառը վիճակում ապրանք նայի ու առնի: Եկողն էլ գալիս ա, ասում 2000, 1500–ով ինձ շոր տուր: Բոլորս էլ մի հալի ենք, հարկերի տակ ապրում ենք, ամբողջ շուկան հարկերի տակ կագնած ա, տներն են գրավ դրել, փող են վեկալել, որ ապրանքներ բերեն ու մեզ սենց խեղդում են: Հիմա էդ մոլերը սարքել են, պիտի տանեն լցնեն մեր հաշվին: Հիմա սեզոնի ժամանակ մեր գլխին քար են գցում: Բայց ես սեզոնի ապրանքն առնեմ, ո՞ւր գնամ, մինչև հաճախորդը ինձ սովորի, սեզոնը կպրծնի: Սրանց նպատակը էն ա, որ բնակիչներին կոպեկներով տները վաճառել տան: Բռնել են մեր վզից: Եթե շուկան ապամոնտաժվի, հեշտ կլինի բնակիչների դուրս գալու խնդիրը լուծել: Առևտրականներին որ հանեն, արդեն բնակիչներին կսկսեն խեղդել»,– ասաց նա:
ՔՐԻՍՏիՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



