Խոշոր ու շղթայական վթար Բալահովիտում. Բախվել են 5 մեքենաներ, կան վիրավորները (ֆոտո)
ОБЩЕСТВОԵրեւանում հուլիսի 19-ին խոշոր եւ շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:20-ի սահմաններում Երեւան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են 33-ամյա Հունան Գ.-ի վարած «ՎԱԶ 21-102» մակնիշի 24 ՏԼ 466 համարանիշի, 29-ամյա Սարգիս Հ.-ի վարած «Mercedes-Benz 500» մակնիշի 09 ՏQ 999 համարանիշի, 35-ամյա Հայկ Դ.-ի վարած «Volkswagen Jetta» մակնիշի 21 ԼՍ 867 համարանիշի, 36-ամյա Արամ Բ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի 34 RC 369 համարանիշի եւ 69-ամյա Արքայիկ Հ.-ի վարած «ՎԱԶ 21-124» մակնիշի 71 RQ 700 համարանիշի ավտեմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Բախման հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել սրճարանի մայթին:
Փրկարարները հոսանքազրկել է ավտոմեքենաները, փակել գազաբալոնները եւ կատարել մեքենաների հովացման աշխատանքներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:



