Զինվորն ընկերոջ հուղարկավորությանը շրջազգեստով ներկայացավ. Պատճառը… պատճառն ուղղակի անչափ հուզիչ է
ЛАЙФԱյսօր այնքան դժվար է իսկական ընկեր գտնելը։ Սա մի չափազանց ողբերգական ու սրտառուչ պատմություն է 2 ըկերների մասին, որոնք պատրաստ էին հանուն միմյանց ամենախենթ արարքներն անել։ Երբ շարքային Քևին Էլիոթը զոհվեց Աֆղանստանում, նրա լավագույն ընկերը՝ Բարի Դելանին, դժվարությամբ վրան քաշեց կիպ վառ դեղին շրջազգեստը, հագավ վարդագույն երկարագուլպաներ, մի բաժակ օղի լցրեց ու խմեց ընկերոջ հիշատակի կենացը։ Նա գրազ էր եկել, և կատարեց գրազի իր մասը։ Պատմությունը ներկայացրել է TwentyTwoWords-ը։
Էլիոթի անժամանակ մահվանից 3 տարի առաջ ընկերները պայմանավորվել էին, որ եթե Էլիոթը զոհվի կռվի դաշտում, Դելանին նրա թաղմանը կներկայանա շրջազգեստով, ընդ որում՝ ինչքան աչք ծակող, այնքան լավ։ Դելանին, որն այդ ժամանակ 25 տարեկան էր, հիշում է՝ ինչ ահաբեկված էր ընկերը նախքան պատերազմ գնալը։ 24-ամյա Էլիոթը վստահ էր, որ Աֆղանստանից հետ չի գալու։
Նա պատմում էր անթիվ-անհամար ականների և անողոք թշնամիների մասին մասին, որոնք գնալով ավելի են ուժեղանում։ Նման անսովոր գրազի գաղափարն Էլիոթինն էր։ Երբ նա իմացավ, որ իրենց ստորաբաժանումը մեկնում է Աֆղանստան, սոսկաց, և մի քիչ հումորը նրան օգնում էր առույգանալ։ Ընկերները կատակում էին թաղման մասին ու որոշեցին, որ զգեստը պիտի հնարավորինս վառ լինի։ Հուղարկավորությանը ոչ ոք մի բառ անգամ չասաց Դելանիի անսովոր հանդերձանքի մասին։Նա մի քանի զարմացած հայացք որսաց, բայց հյուրերը գիտեին ընկերների գրազի մասին։
Դելանին մինչև վերջ դիմացավ, բայց երբ կռացավ ընկերոջ շիրմի վրա, որ նրան հարցնի՝ արդյոք հավանո՞ւմ է շորի գույնը, հեկեկաց՝ գիտակցելով, որ իր լավագույն ընկերն այլևս երբեք իրեն չի պատասխանի։ Այս հուզիչ պատմությունը լավագույն հիշեցնումն է, որ իսկական ընկերներ, որոնք իրար համար ամեն խենթ արարքի կդիմեն, շատ դժվար է գտնել, ու նրանք աշխարհի ամբողջ ոսկուց ավելի թանկ են։ Մնում է հուսալ, որ Էլիոթը գնահատեց ընկերոջ շրջազգեստը և մի լավ ծիծաղեց նրա վրա։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ http://bestinfo.am/archives/10020:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...
5
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет



