Ամենաշատը նրա մուննաթն ու նյարդայնանալն եմ կարոտում. Սուրեն Թադևոսյանն այսօր կդառնար 42 տարեկան
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանն այսօր կդառնար 42 տարեկան: Իսպանիայի Վալենսիա քաղաքում հիվանդությունից մեկում մահացած ռեժիսորի բացակայությունը, հատկապես, նկատելի է հարազատների և ընկերների համար:
Life.panorama.am-ի հետ զրույցում Սուրեն Թադևոսյանի մտերիմ ընկեր «Ինդիվիդում քասթինգ փրոդաքշենի» հիմնադիր Աշոտ Սարգսյանը նշեց, որ կարոտում է ընկերոջը և դեռ չի հավատում կատարվածին.
«Սուրենը շատ կարևոր մարդ էր իմ կյանքում: Նրա հետ ծանոթությունս շրջադարձային էր, քանի որ հենց նրա խորհրդով հետագայում հիմնեցի իմ փրոդաքշենը, ամենը նրանից սկսվեց: Նա ուրիշ տեղ էր գրավում իմ կյանքում, նրա խորհուրդներն ինձ համար շատ կարևոր էին, ու չնայած արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Սուրենը մեզ հետ չէ, բայց հաշտվել այդ մտքի հետ ինձ դժվար է, ինձ անհավատալի է թվում այս ամենը»,- նշեց Աշոտը՝ հավելելով, որ շատ կցանկանար այսօր շնորհավորել ընկերոջն ու բարեմաղթանքներ հղեր նրան:
Շարունակությունը՝այստեղ.



