ԱՄՆ-ն ու Գերմանիան պահանջել են ազատ արձակել Թուրքիայում կալանավորված մարդու իրավունքների պաշտպաններին
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոերտը, խոսելով նախօրեին Թուրքիայում մարդու իրավունքների 6 պաշտպանի կալանավորման մասին, կոչ է արել անհապաղ ազատել իրավապաշտպաններին, հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Ամերիկացի դիցանագետը շեշտել է, որ իրավապաշտպանները, որոնց թվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի տնօրեն Իդիլ Էսերը, ձերբակալվել ու կալանավորվել են ոչ բավարար ապացույցներ լինելու պարագայում:
Միևնույն ժամանակ hurriyetdailynews-ը գրում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Թուրքիայում 6 իրավապաշտպանների կալանքը համարել է անընդունելի և որակել այն աբսուրդ:
Նշենք, որ կալանավորված իրավապաշտպաններից մեկը Գերմանիայի քաղաքացի է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



