Արևածաղկի սերմերի օգտակար հատկությունները
ЛАЙФPast.am-ը գրում է.
Պարզվում է, որ արևածաղկի սերմերում կան շատ օգտակար նյութեր, որոնք նպաստում են արյան մեջ խոլեստերինի քանակության իջեցմանը: Գիտնականներն ուսումնասիրել են մոտ 30 տեսակ ընկույզներ և սերմեր, որպեսզի պարզեն, թե ամենաշատ օգտակար նյութերը որ պտուղներում են: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քունջութի սերմիկները ամենաօգտակարն են մարդու համար, երկրորդ տեղում են ոչ պակաս հայտնի արախիսի հատիկները և արևածաղկի սերմերը, ամենավերջին տեղում են, որքան էլ զարմանալի է, բրազիլական և հունական ընկույզները:
Արևածաղկի սերմերի մեջ կա նաև վիտամին B, որը լավացնում է նյարդային համակարգի աշխատանքը: Արևածաղկի սերմերում կան մեծ քանակության ամինաթթուներ, սպիտակուցներ, մագնեզիում, յոդ, ֆտոր, կալիում: Չբոված սերմերում կան ավելի շատ վիտամիններ, քան նրանցում, որոնք ենթարկվել են ջերմային ազդեցության: Ինչ վերաբերում է դրանց վնասակար ազդեցությանը, ապա բոված սերմերը մեծ կալորիականություն ունեն, հետևաբար մեծ քանակության կամ ամենօրյա օգտագործման դեպքում ավելորդ քաշ կուտակելու վտանգը մեծանում է:
![]()




