Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը. խորհրդակցություն ՀՀ գլխավոր դատախազությունում

ОБЩЕСТВО

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 19-ին ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հիմնահարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և անտառային ֆոնդեր ունեցող մարզերի դատախազների մասնակցությամբ: 

Մանրամասն քննարկման առարկա են դարձվել ապօրինի անտառահատումների կանխարգելմանը, արձանագրված հանցագործությունների բացահայտմանը, համապատասխան քրեական գործերով իրականացվող օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված վնասի ամբողջական վերականգնմանը, ապօրինի անտառահատումների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց բացահայտումն ապահովելուն և նրանց օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտող այն հանգամանքները, որոնց իրավապահ համակարգը բախվում է քրեադատավարական պրակտիկայում: Ուշադրություն է դարձվել անտառաշերտերի պահպանության և ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում առկա բացերին, դրանց լուծմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերին:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պետք է էապես ակտիվացնել այս ոլորտում դատախազական հսկողությունը, և հետևողական պայքար է ծավալվելու այս բնույթի հանցագործությունների ինչպես կանխարգելման, այնպես էլ բացահայտման և հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության երթակելու ուղղությամբ: Գլխավոր դատախազը շեշտել է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է այդ գործերով նախաքննության պլանավորամանը, ապօրինի անտառահատման հանցակազմ պարունակող բոլոր դեպքերում ներգրավված, շատ հաճախ միտումնավոր թաքցվող հանցակիցների ամբողջական շրջանակի բացահայտմանը, անտառահատումների փաստերին առնչություն ունեցող իրավասու բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու վրա: 

Ելնելով արծարծված հիմնահարցերի վերլուծությունից, ներկայացված առաջարկություններից՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է ապօրինի անտառահատումների դեմ իրավապահ մարմինների կողմից շոշափելի արդյունքներ ապահովելու խոչընդոտները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելուն միտված կոնկրետ հանձնարարություններ: 

   Մասնավորապես, հանձնարարվել է այս հանցատեսակի փաստով հարուցված յուրաքանչյուր քրեական գործի հարուցման և անտառի պահպանության համար պատասխանատու անձանց մեղավորության հիմնավորման պարագայում ստուգումներ իրականացնել վերջիններիս սպասարկման ամբողջ տարածքում, մեղադրանքի առաջադրմանը զուգահեռ նախաձեռնություն ցուցաբերել պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով քաղաքացիական հայցերի, վարչական տուգանքների ապահովման ուղղությամբ: Որոշվեց նաև դիմել՝   

  • ՀՀ բնապահպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարներին՝ առավել հստակեցնելու, որոշ դեպքում նաև վերանայելու այն իրավակարգավորումները, որոնցում առկա անորոշությունները, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող ձևակերպումները մինչ այժմ քիչ արդյունավետ են դարձրել ապօրինի անտառահատումների, փայտանյութի տեղափոխման կանխարգելումը, այդ փաստերով հարուցված քերական գործերի օբյեկտիվ, լիարժեք և ամբողջական քննության իրականացումը, պետությանը հասցված վնասի իրական ծավալների բացահայտումն ու հատուցման լիարժեքության ապահովումը, 
  • ՀՀ Ոստիկանության պետին՝ ապահովելու անտառային և ոչ անտառային գոտիներում ապօրինի ծառահատումների և փայտանյութի տեղափոխման դեպքերի բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունավետության բարձրացումը, 
  • ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի  նախագահին՝ ակտիվացնելու օրենքով նախատեսված վարչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները փայտավերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ փայտահումքի ձեռբերման, դրա հետ կապված ֆինանսական հոսքերի օրինականության կտրվածքով, և, առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող իրավախախտումների հայտնաբերման դեպքում, նյութերը տրամադրել ՀՀ գլխավոր դատախազությանը: 

Արթուր Դավթյանը հանձնարարել է նաև մշտադիտարկման ենթարկել ապօրինի ծառահատումների մասին ահազանգ պարունակող  ԶԼՄ բոլոր հրապարակումները և անհրաժեշտության դեպքում ուսումնասիրության առարկա դարձնել դրանցում ներկայացված բոլոր հանգամանքները կամ փաստերը:  

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт