Ինչպես տնային պայմաններում համեղ պաղպաղակ պատրաստել
ЛАЙФԻ՞նչ անել, եթե տանն եք և չեք ցանկանում դուրս գալ կիզիչ արևի տակ` պաղպաղակ ուտելու: Իհարկե, պաղպաղակ պատրաստել տանը: Կարևորը ձեռքի տակ անհրաժեշտ բաղադրիչներն ունենալն է:
Բաղադրությունը
Ձու – 1 հատ;
շաքարավազ – 2 ճաշի գդալ;
կաթ – 1 բաժակ;
վանիլին:
Պատրաստման եղանակը
Ձուն շաքարավազի, վանիլինի հետ լավ հարեք, ավելացնեք կաթ: Դրեք մարմանդ կրակի վրա եւ հարեք՝ մինչեւ եռալը: Ստացված զանգվածը լցրեք ձեւամանը, թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում եւ դրեք սառցարանը՝ թողնելով 4 ժամ: Ժամանակ առ ժամանակ խառնեք պաղպաղակը (նվազագույնը 2-3 անգամ):
Պաղպաղակը մատուցեք մուրաբայով, մրգերով կամ քերած շոկոլադով եւ ընկույզով: Ձեր ընկերների եւ հարազատների շրջանում այս աղանդերի հաջողությունը երաշխավորված է:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



