Կիեւը Թբիլիսիին երկու անգամ մերժել Է Սահակաշվիլիի արտահանձնման հարցում
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի Գլխավոր դատախազությունը երկու անգամ Ուկրաինա Է ուղարկել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնման պաշտոնական պահանջ եւ երկու անգամ պաշտոնական մերժում Է ստացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 19-ին Թբիլիսիում այս մասին լրագրողներին հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Տեյա Ծուլուկիանին: «Մեր պահանջը հիմնավորված Էր, Ուկրաինա են ուղարկվել (Սահակաշվիլի հանցանքի – ծանոթ. խմբ) ապացույցներ, եւ այդ նյութերի հիման վրա ուկրաինական կողմը կարող Է ընդունել այն որոշումները, որն ընդունելի Է իր համար»,- ասել Է նախարարը: Ծուլուկիանին ընդգծել Է, որ նախկին նախագահի արտահանձնման հարցը «չի կարող քաղաքական պրոցես լինել, քանի որ գործերի նյութերը վկայում են Սահակաշվիլիի դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



