Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Զվարթնոց տաճարը օտարերկրացիների աչքերով. 14 օտարերկրյա կամավոր ժամանել են Հայաստան

ОБЩЕСТВО

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը վերածվել է յուրօրինակ ճամբարի։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի«Պատրիմոնիտո 2017»  ծրագրի շրջանակում, հուլիսի 13-ից մեր երկրում են աշխարհի տարբեր անկյուններից (Կորեա, Հոնկոնգ, Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Լեհաստան, Լատվիա) ժամանած 14  երիտասարդ կամավորներ: Նախապես ներկայացված տարբեր երկրների ցանկից կամավորները ընտրել են հենց Հայաստանը ու  մեր երկիր եկել «Հայաստանի ուսանողական ջոկատներ» (ՀՈՒՋ) կազմակերպության միջոցով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում գործող ճամբարում օտարերկրացի երիտասարդները առաջին անգամ են: Այցելել են Ցեղասպանության թանգարան ինստիտուտ, տպավորվել` ներկայացված նյութով: Ճամբարականները եղել են  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հիացել Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիների ճարտարապետությամբ, շրջել` Երևանում: 

  

Ճամբարի պետ Տաթևիկ Մկրտչյանի խոսքով օտարերկացի երիտասարդների համար մեծ պատիվ ու բացառիկ հնարավորություն է ոչ միայն տեսնել 7-րդ դարի հայկական միջնադարյան ճարտարապետության հրաշալի կառույցը՝ Զվարթնոց տաճարը, այլև ապրել դրա հարևանությամբ, հիանալ խորհրդավոր ավերակների գեղեցկությամբ,  շրջել տաճարի տարածքում ու փոքրիկ «ներդրում» ունենալ «Զվարթնոց»-ի պահպանության գործում։ Նրանք մասնակցել են արգելոց-թանգարանի սանիտարական մաքրման աշխատանքներին։

Ծրագրի շրջանակում ճամբարի մասնակիցների համար ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինը նախաձեռնել էր գեղանկարչության վարպետության դաս, որն անցկացրել է գեղանկարիչ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նկարիչ Արեգ Միրիջանյանը։ Նրա մի քանի խորհուրդներից ու տարբեր նյութերի հետ աշխատելու նրբությունները բացատրելուց  հետո, երիտասարդները թղթին են  հանձնել Զվարթնոց տաճարի իրենց ընկալումը։

Իսպանուհի Իզաբել Լապուենտեն հաջողություն է համարում Զվարթնոց տաճարով օրվա տարբեր ժամերին  հիանալու բացառիկ հնարավորությունը, նրա համար այս ծրագիրը Հայաստանի մշակույթի ու պատմությանը ծանոթանալու հրաշալի առիթ էր, որը չէր կարող  բաց թողնել։ Կորեացի Ջիվոն Չոյն էլ ուրախ է, որ իրեն հնարավորություն է ընձեռնվել  7-րդ դարի հրաշալի տաճարին ծանոթանալ ոչ թե զբոսաշրջիկի, այլ տեղացիների նման։

«Հոնկոնգում նման տաճարներ չկան, «Զվարթնոցը» տպավորում է  իր շքեղությամբ ու խորհրդավորությամբ,-անկեղծանում են Հոնկոնգից  եկած երկու կամավորները։

Մոտ մեկ ժամ անց ճեպանկարներն արդեն պատրաստ էին․ թատերական դեկորացիա հայկական մոտիվներով, Զվարթնոցը՝ իսպանական արևի ջերմությամբ կամ Արարատի տեսարան՝ Զվարթնոց տաճարից, սրանք երիտասարդների աշխատանքներին կես կատակ-կես լուրջ տրված գեղանկարիչ Արեգ Միրիջանյանի գնահատականն է։ Ի դեպ երիտասարդներից ոչ մեկը նկարչական կրթություն չի ստացել։ Շատերը նկարում էին առաջին անգամ։ Արեգ Միրիջանյանը կարծում է, որ նմանօրինակ նախաձեռնությունը երիտասարդներին կօգնի ոչ միայն նկարչական հմտություններ ձեռք բերել, այլև ավելի լավ ճանաչել Զվարթնոց տաճարը, ծանոթանալ հայկական զարդաքանդակների նշանակությանը՝ հիանալ հայ վարպետների մտքի թռիչքով։        

Երիտասարդներից շատերը տեղեկացված էին Հայոց  ցեղասպանության մասին և դա է պատճառը, որ ցանկություն են հայտնել տեսնել«Խոստում» ֆիլմը: 

Կամավորները Հայաստանից կմեկնեն հուլիսի 27-ին, կրկին վերադառնալու ակնկալիքով:

 

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт