Անի Դաշյան. «Այս ծնունդս տարբերվում է մնացածից, քանի որ որդուս հետ էի»
ЛАЙФՀաղորդավարուհի Անի Դաշյանը Երևանում է. երեկ հարազատների և ընկերների միջավայրում նա տոնել է իր ծննդյան 29-ամյակը: BlogNews.am-ը ներկա է եղել միջոցառմանը և ներկայացնում է հետաքրքիր պահերը:
«Մոտ մեկ տարուց ավել Երևանում չէի եղել և այս տարի պլանավորում էի այցս: Ես և ամուսինս որոշեցինք, որ այնպիսի ժամանակահատվածում գամ, որ ծննդյանս հետ համընկնի, և այստեղ նշեմ, քանի որ շատ եմ սիրում իմ ծննդյան օրը: Անցած տարի առաջին տարին էր, որ ընկերներս չկային, իսկ այս տարի որոշեցի, որ լավագույն ավանդույթները պետք է շարունակել, և պետք է ծնունդիս լինեմ Երևանում՝ ընկերներիս շրջապատում»,- պատմում է Անին։
Հաղորդավարուհու տորթի և շապիկի վրա գրված էր «Queens are born in july», դա էլ հետաքրքիր պատմություն ունի. «Այդ գրվածքն ինձ շատ էր դուր եկել։ Համաշխարհային տարբեր աստղերի հագին տեսած կլինեք այդ շապիկները: Ինձ դուր էր եկել այդ միտքը, և որոշել էի ունենալ այդ շապիկից։ Դեռ երկու-երեք ամիս առաջ էի պատվիրել, բայց հետո որոշեցի, որ պետք է հագնեմ ծնունդիս և որ տորթիս գրվածքն էլ պետք է այդպես անեմ»:
Շարունակությունը` այստեղ:



