ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել Դեյր Էլ Զորում. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակներում նոր ավիահարվածներ է իրականացրել Սիրիայի Դեյր Էլ Զոր նահանգում:
Ինչպես փոխանցում է Press TV-ն` վկայակոչելով սիրիական պետական աղբյուրը, հուլիսի 13-ին գյուղերից մեկում իրականացված ավիահարվածների հետևանքով շուրջ 10 մարդ է զոհվել: Զոհերից 7-ը մեկ ընտանիքի անդամներ են եղել:
ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային ռազմական կոալիցիան Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ է իրականացնում 2014- սեպտեմբերից ի վեր` առանց Դամասկոսի և ՄԱԿ-ի թույլտվության:
Սիրիայում տարբեր ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակվում է 2011-ի մարտից: ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի գնահատմամբ` ավելի քան 400 000 մարդ է սպանվել այդ օրվանից:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



