Քաջարանում քաղաքացին օդ է կրակել, ինչը վիճաբանության է վերաճել
ОБЩЕСТВОՀուլիսի 17-ին, ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 1975 թ. ծնված Արթուր Մ.-ն Քաջարան գյուղի կենտրոնական հատվածում որսորդական հրացանով երկու անգամ օդ է կրակել, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Պ. Հ.-ն և 1993 թ. ծնված Հ. Ն.-ն անդորրը խախտելու կապակցությամբ դիտողություն են արել Արթուր Մ.-ին, և նրանց միջև ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ոտքով և ձեռքով հարվածներ է հասցրել՝ վերջիններիս պատճառելով վնասվածքներ:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Հրացանն առգրավված է:
Արթուր Մ.-ն, Պ. Հ.-ն և Հ. Ն.-ն հրավիրվել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



