Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կիևը՝ նոր դերակատար ԱՄՆ ընտրություններում

МЕЖДУНАРОДНОЕ
Ոչ ոք չի համարձակվի պնդել, որ Կրեմլը Կիևի վրա լուրջ քաղաքական ճնշում չի գործադրել, այսպես կոչված, աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ անեքսիայի չի ենթարկել Ղրիմը և, ինչ–որ առումով, հենց այդ գործողություններով չի նպաստել Ուկրաինայի արևելքում պատերազմի հրահրմանը: Սրանք բոլորն իսկապես անհերքելի փաստեր են: Մյուս կողմից էլ՝ նույնիսկ ամերիկյան մամուլն է խոստովանում, որ Օբամայի վարչակազմը երկրի արտաքին քաղաքականությունը դարձրել էր ռուս–ուկրաինական հակամարտության կցորդը կամ դրա շարունակությունը, Վաշինգտոնին զրկելով մանևրի ցանկացած հնարավորությունից: Ասվածը ոչ թե Կիևի խախտված իրավունքը չնկատելու փարիսեցիություն է, այլ ռացիոնալ դիտարկում, որ նոր միս ու արյուն է ստանում հատկապես վերջին բացահայտումներից հետո:
 
Բանն այն է, որ ամերիկյան ընտրություններում ռուսական ներազդման թեման, արդեն մոտ մեկ տարի, ԱՄՆ–ի իսթեբլիշմենթի առանցքն է հանդիսանում: Իսկ երբ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին կոչ արեց իրենց տրամադրել Թրամփի ու նրա հարազատների, նաև՝ նախընտրական շտաբի առանցքային ողջ դերակատարների նամակագրությունը, և ուրիշներն էլ հանդես եկան նախագահ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու օրենսդրական նախաձեռնությամբ, կրքերն ավելի շիկացան: «Չափազանց լուրջ բաներ են տեղի ունեցել, դրանց թվում՝ քարոզարշավի ֆինանսական խախտումներ, ընդդիմադիրների վերաբերյալ անառողջ հետաքրքրություն, օտար կառավարության կամ պետության կողմից տեղեկության և փաստաթղթերի տրամադրում, արժեքավոր նվերների ընդունում: Այս ամենը թունավոր ծառի պտուղներ են»,– հայտարարեց Փելոսին՝ պահանջելով, որ Թրամփի հարազատները զրկվեն գաղտնի տեղեկության տրամադրման իրավունքից: Սրան ի պատասխան՝ Սպիտակ տան մամլո փոխխոսնակ Սառա Սանդերսը հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, այդկերպ Կիևին պաշտոնապես ԱՄՆ ընտրություններում ներազդման նոր դերակատար դարձնելով:
 
«Եթե դուք նախընտրական շտաբի համագործակցության օրինակ եք փնտրում օտարերկրյա պետության հետ, կամ՝ ֆինանսավորման աղբյուրների առումով, պետք չէ հեռու գնալ: Անհրաժեշտ է միայն նայել Դեմոկրատական կուսակցության ազգային խորհրդին, որը ընդդիմադիր գործունեություն էր ծավալում Ուկրաինայի դեսպանատան հետ միասին»: Եվ միայն դրանից հետո բոլորը հիշեցին, որ Կիևի՝ Քլինթոնին օգնելու վերաբերյալ առաջին նյութը Politico–ն դեռ հունվարին էր հրապարակել: Այնտեղ խոսվում էր այն մասին, որ դեմոկրատների շտաբի ակտիվ աշխատակից, ազգությամբ ուկրաինացի ոմն Ալեքսանդրա Չալուպա, ԱՄՆ–ում Ուկրաինայի դեսպանատան հետ մեկտեղ, Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթի վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ է հավաքել՝ փորձելով նաև պարզել նրա և ՌԴ–ի հնարավոր առնչությունները:
 
Մանաֆորթը քաղաքական խորհրդական է աշխատել երկար տարիներ Կիևում, և համարվել է, որ նա իդեալական տարբերակ կլինի նաև Թրամփին վարկաբեկելու համար: Թերթը նաև գրել էր, որ, փաստորեն, ներկայի բոլոր խոսակցությունները, որի արդյունքում Մանաֆորթը հրաժարական տվեց Սպիտակ տան իր պաշտոնից, հենց այս տիկնոջ ձեռքի գործն է, ընդ որում՝ այդպես էլ մինչև վերջ չապացուցված: Իսկ դրանից հետո արդեն մեջտեղ եկան փոքրաթիվ հրապարակումներ՝ Քլինթոն–Կիև առնչությունների և նույնիսկ՝ Արժույթի միջազգային հիմնադրամից Կիևին տրվող միջոցներից, տարբեր հիմնադրամների ու բանկերի միջոցով, Քլինթոնի հիմնադրամին կլորիկ գումարներ փոխանցելու վերաբերյալ: Մեջտեղ էր բերվում նաև Կիևի պաշտոնյաների՝ սոցիալական կայքերում վարվող հակաթրամփյան արշավը, որի պտուղները, Թրամփի հաղթանակից հետո, մի գիշերում անհետացան նաև նախագահ Պորոշենկոյի էջերից:
 
Դեմոկրատներն, իհարկե, այս փաստերին չեն անդրադառնում: Իսկ մեդիան էլ այնքան էր զբաղված ռուսական միջամտության թեմայով, որ զլացավ դրան հետաքննության նույն կրքով մոտենալ, որով Թրամփի ռուսական կապերն էր բացահայտում: Բայց ամենահետաքրքիրն, իհարկե, այն է, որ հանրապետականների մեջ էլ կան այնպիսիք, որոնք աչք են փակում սրա վրա՝ հաստատելով փաստը, որ խնդիրը ոչ այնքան օտարերկրյա պետության ազդեցությունն է ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա, որքան ընդհանուր էլիտայի՝ իսթեբլիշմենթի պայքարը ոչ համակարգային Թրամփի դեմ: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել Հանրապետականների ազգային խորհրդի անդամ Լիզ Մերի՝ Bloomberg–ում հայտնված այն միտքը, թե՝ «Մեծ տարբերություն կա Քլինթոն–Ուկրաինա և Թրամփ–ՌԴ կապերի միջև, որովհետև Ուկրաինան մեզ բարեկամ, իսկ Ռուսաստանը՝ ակնհայտորեն թշնամի երկիր է»: Խոստովանենք՝ ասվածը ռացիոնալ բանականության համար չէ: Իսկ հակաթրամփյան հիստերիան, մեր տպավորությամբ, վարկաբեկում է ամերիկյան բոլոր հնարավոր ինստիտուտները՝ ինչ–որ տեղ Վաշինգտոնին նմանեցնելով Կրեմլին:
 
 
Գոհար Սիմոնյան
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай