Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իսրայելը դեմ է Թրամփ–Պուտին համաձայնությանը

МЕЖДУНАРОДНОЕ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ չափազանց վատ գործարք է որակել Սիրիայի հարավ–արևմուտքում հրադադար հաստատելու՝ ռուս–ամերիկյան համաձայնությունը՝ բացատրելով, թե այդկերպ լեգիտիմացվել է Իրանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում: Այս հայտարարությունը լրջորեն է զայրացրել ֆրանսիացիներին, որոնք Իսրայելի վարչապետի դեմ բողոքի ցույցեր են կազմակերպել Փարիզում: Ընդ որում՝ ոչ միայն Սիրիայի պատճառով:
 
Բանն այն է, որ Իսրայելի վարչապետը Ֆրանսիա էր ժամանել նախագահ Մակրոնի հրավերով՝ մասնակցելու 2–րդ համաշխարհային պատերազմի տարիներին Վիշիի ռեժիմի կողմից շուրջ 76000 հրեաների մահվան ճամբարներ արտաքսելու տխուր իրողության հիշատակման արարողությանը: Եվ ահա ֆրանսիացիները կամ գոնե առանձին քաղաքական ուժեր, այդ թվում՝ կոմունիստները, դեմ են դուրս եկել դրան՝ համարելով, որ Վիշին դեռ ողջ Ֆրանսիան չէ, և կարիք չկա նույն բանի համար հազար անգամ ներողություն խնդրել Իսրայելից, իսկ Նեթանյահուն էլ այն գործիչը չէ, որին պիտի հակաբռնության դեսպան ու քարոզիչ ընկալել:
 
Սա, ուրեմն, դարձել է ցույցերի մի առիթը: Երկրորդ առիթը պաղեստինա–արաբական չլուծվող հակամարտությունն է՝ Պաղեստինի չճանաչման հիմքով, և Գազայի շրջափակումը, որի պատճառով նույնպես միտինգներ են կազմակերպվել՝ EuroPalestine հ/կ–ի գլխավորությամբ: Իսկ բողոքի հաջորդ պատճառը, ինչպես վերևում նշեցինք, Սիրիան է, որի առնչությամբ նույնիսկ Ֆրանսիայի հրեաների մի մասն է համոզված, որ Իսրայելը մեծ սխալ է գործում՝ ընդդիմանալով Սիրիայի հարավում հրադադարի ռեժիմի հաստատմանը:
 
Բայց խնդրի էությունը, նույնիսկ իսրայելական սփյուռքի բողոքի պայմաններում, Նեթանյահուի կառավարության համար չի փոխվում: Այստեղ համոզված են, և մամուլն էլ ակտիվորեն է քննարկում այդ տեսակետը, որ հրադադարից օգտվելով՝ Իրանն ու նրա արբանյակները կամրապնդեն իրենց ներկայությունը Սիրիայում: Հետախուզական մարմիններն ինչ–ինչ գաղտնի տվյալներ են բերում առ այն, որ Թեհրանն, իբր, պատրաստվում է նոր, այդ թվում՝ ծովային ռազմաբազաներ ստեղծել Սիրիայում:
 
Մամուլը գրում է, թե անցած կիրակի Նեթանյահուն խնդիրը քննարկել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ՝ բողոքելով, որ Իսրայելի և Հորդանանի սահմաններին մոտ գտնվող Դարաայի, Կունեյտրայի և Սուեյդայի շրջաններում հաստատված և Իսրայելի շահերը հաշվի չառնող հրադադարը, որ հսկելու են հիմնականում ռուս ոստիկանները, կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Այդ թվում՝ Ասադի ռեժիմն ու Սիրիայի սահմաններն անխախտ թողնելու հետևանքով, ինչն, ի դեպ, ՌԴ նախագահ Վլ. Պուտինը Համբուրգում չէր էլ թաքցրել:
 
Եվ չնայած ԱՄՆ–ի առանձին շրջանակներում այս մտահոգությունը ըմբռնում է գտնում, ինչպես երևում է՝ Սպիտակ տունը, այժմ նաև՝ Մակրոնը, փորձում են առաջ գնալ մեկ այլ ճանապարհով: Այն է՝ գոնե այս պահին առաջնահերթություն չդիտարկել Ասադի տապալումը և հնարավորինս ընդլայնել այն գոտիների ապառազմականացումը, որտեղ արյունալի բախումներ են ընթանում:
 
Ամերիկյան The Daily Beast պարբերականը խելամիտ է համարել այս որոշումը՝ այս պահին ամենակարևորը ԴԱԻՇ–ի դեմ պայքարը, ռուսների հետ ռազմական կոորդինացիայի վերականգնումը և հումանիտար միջանցքների բացումը դիտարկելով: Իսրայելն էլ հակադրվում է սրան՝ Պնախարար Ավիդգոր Լիբերմանի շուրթերով հայտարարելով, թե հակառակ հաստատված համաձայնությանը՝ Իսրայելը կանի այն, ինչ հարմար կգտնի և կպահպանի գործողությունների իր ազատությունը՝ Իսրայելի հավաքական անվտանգությունը պաշտպանելիս:
 
Իսրայելը չի լռի՝ հաղորդում է Ալ–Արաբիան: Իսկ իրանական լրատվամիջոցներն էլ գրում են, թե սիոնիստական ռեժիմի միակ մտահոգությունը Սիրիայի մասնատման և Ասադի տապալման ծրագրերի խափանումը, ինչպես նաև՝ Գոլանի բարձունքներում Թել–Ավիվի հոգածությամբ պատսպարված ջիհադիստների անգործությունն է, որոնք այլևս չեն կարող Սիրիայի հարավում աննկատ կերպով սրել իրադրությունը: Խնդիր, որի լուծման համար, կարծես թե՝ անարդյունավետորեն, Նեթանյահուն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օգնությանն է դիմել, ակնկալելով, որ ի վիճակի է շարժել համաշխարհային դերակատարման նոր հայտ ներկայացրած երիտասարդի նախանձախնդրությունը…
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай