Մարտի 12-ից մեկնարկել է «Yere1» հումորային նախագծի նոր եթերաշրջանը: Մեզ հայտնի դերասաններն այստեղ արդեն հանդես են գալիս նաև նոր կերպարներում:
«Խղճում եմ իմ կերտած կերպարին». Գարիկ Սեփխանյան
ЛАЙФ
Life.panorama.am-ը նախագծի դերասաններից` Գարկ Սեփխանյանի հետ զրուցել է իր նոր դերի մասին և պարզել՝ որքանով է նա հաշտ, ինչպես ինքն է նշում, «այդ ճնշված և վախեցած կերպարի» հետ: «Հաղորդման մեջ ունենք նոր սյուժե, որի շրջանակներում հանդես եմ գալիս մանուկ հասակից ճնշված տղայի կերպարով, ով, ինչպես ընտանիքի մյուս անդամները, շատ վախենում է իր հորաքրոջից:
Վաղուց ժամանակն է, որ նա ամուսնանա, բայց չի ուզում, որ իր կինն ապրի հորաքրոջ հետ մեկ հարկի տակ, քանի որ փոքրուց տեսել է մոր տառապանքները, և վախենում է, որ իր կինն էլ կտեսնի դա»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց դերասանը:
Նրա խոսքով, քանի որ ինքը նաև հաղորդման սցենարիստներից մեկն է, կերպարը ստեղծելն իր համար ավելի հեշտ է ստացվում. ավելի մանրամասն է ուսումնասիրում նրա առանձնահատկությունները: Գարիկ Սեփխանյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ հայ իրականության մեջ շատ են նմանօրինակ մարդիկ. «Խղճում եմ իմ կերտած կերպարին»,-նշեց նա:



