Չեռնոգորիան միջազգային օգնություն է խնդրել անտառային հրդեհները մարելու համար
МЕЖДУНАРОДНОЕՉեռնոգորիայի ներքին գործերի նախարարությունը միջազգային օգնության հայց է ուղարկել ուժեղ բնական հրդեհների պատճառով: Այս մասին հայտնում է երկրի ՆԳ նախարարության կայքը:
Հայտնի է, որ ցերեկը Ադրիատիկ ծովի ափին և մայրաքաղաք Պոդգորիցայի մոտակայքում ուժեղացել են օդի բարձր ջերմաստիճանի հետևանքով բռնկված հրդեհները:
Նշվում է, որ Չեռնոգորիայի ՆԳ նախարարությունը դիմել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին:
«Մենք իսկապես կարծում ենք, որ անհրաժեշտ է ևս մեկ անգամ օգնություն խնդրել, որպեսզի միասին փորձենք լուծել տվյալ խնդիրը, քանի որ այսպիսի հրդեհ մենք չենք հիշում», - մեջբերում է RTCG հեռուստաալիքը Հերցեգ-Նովի մունիցիպալիտետի ղեկավար Ստեվան Կատիչի խոսքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ուժեղ հյուսիսային քամին խանգարում է հրշեջներին և տարածում հրդեհը: Այժմ հրդեհի վայրում աշխատում է 21 հրշեջ և 7 մեքենա:



