ՀՀ պաշտպանության նախարարն արդյունավետ և օգտակար է գնահատել Արցախի Նախագահի հետ հանդիպումը
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ հուլիսի 17-ին կայացած հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գնահատել է որպես արդյունավետ և օգտակար: Հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հանդիպման մանրամասներին ասել է. «Նախագահի հետհանդիպումը բավականին արդյունավետ և օգտակար է եղել: Պայմանավորվածություններ ենք ձեռքբերել առաջիկա անելիքներիշուրջ»:
Խոսելով արցախյան այցի մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բավականին օգտակար օրեր են եղել այն առումով, որ հասցրել է շփվել նորակոչիկների հետ, ինչպես նաև տեսել և գնահատել է ծառայության պայմանների հետ կապված այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությանհաղորդմամբ՝ Բակո Սահակյանի մոտ հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԼՂՀպաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել ենբանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետություններիհամագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:



