Սիրիայում տեղի է ունեցել Դամասկոսի բնակչությանը ՀՀ-ից մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը
МЕЖДУНАРОДНОЕԴամասկոսի Սբ․ Սարգիս եկեղեցում Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-հայկական բարեկամության հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանի, Դամասկոսի Հայ Առաքելական թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանի, Դամասկոսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և Սիրիայում ՀՀ դեսպանության անձնակազմի մասնակցությամբ հուլիսի 14-ին տեղի է ունեցել Դամասկոսի բնակչությանը՝ մարդասիրական օգնության հերթական մասնաբաժնի հատկացումը:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Այս անգամ ևս պատերազմից տուժած ավելի քան հարյուր ընտանիքներ ստացել են մարդասիրական օգնության իրենց հասանելիք չափաբաժինները՝ մեծ երախտագիտությամբ և գոհունակությամբ ընդունելով բարեկամ Հայաստանի մարդասիրական օգնությունը:
Բացի Դամասկոսից, հայկական մարդասիրական օգնությունը հատկացվել է նաև Հալեպի, Լաթաքիայի, Քեսաբի և Հոմսի բնակիչներին:



