Առաջին հայացքից մայրն ու դուստրը պարզապես լողում են. սակայն հիմա ուշադիր նայեք նրանց թիկունքից երևացող ջրին. պարզապես…
ВИДЕО
Այս մոր ու իր 2 դուստրերի համար ծովափնյա հանգիստն ավելի վառ կլիներ, եթե նրանց կողքին լիներ պաշտելի ընտանիքի հայրը։ Բայց, ցավոք, նա զինվոր է ու ծառայության բերումով հաճախ է տնից բացակայում։ Բանակային կարգապահությունը շատ խիստ է։ Բայց այստեղ անգամ ղեկավարությունը կարող է մի քիչ բարեհոգի վերաբերմունք ցույց տալ։ Կրտսեր որդին ընտելացել է հոր հաճախակի բացակայություններին։ Նա խայտում է ջրում և ուրախանում կյանքով։ Իսկ, այ, դստրիկը ահավոր թախծում է։ Նա րոպեն մեկ մորը հարցեր է տալիս հոր մասին, իսկ մայրը պատասխանում է, որ հայրիկը խոստացել է օրերս արձակուրդ գալ, ուղղակի պիտի մի քիչ սպասել։ Բարեբախտաբար, այս անգամ բանակայինին հաջողվում է նախատեսվածից շուտ արձակուրդ վերցնալ, ու նա որոշել է իր հարազատներին փոքրիկ անակնկալ մատուցել։ Իսկ հիմա ուշադիր նայեք այս հրաշալի ընտանիքի թիկունքից երևացող ջրին։ Ոչ մի բան չնկատեցի՞ք։ Ուրեմն դիտեք տեսանյութն ու ամեն ինչ կհասկանաք։ Այս տեսանյութի հեղինակ դարձած ընտանիքի բարեկամն աղջկան ասաց, որ մտադիր է լուր նկարել նրա հոր համար։ Նա մորն ու երեխաներին խնդրում է նկարվելու համար դիրք բռնել՝ այդպիսով նրանց ուշադրությունը ծովից շեղելով։ Արդեն, երբ կնոջ թիկունքից հայտնվում է ակվալանգով հսկայական կերպարանքը՝ կինը նոր միայն գլխի է ընկնում։ Եվ նրա ուրախությանը չափ չկար։ Համաձայնեք, հանդիպումը շատ հուզիչ էր կազմակերպված, իսկ հայրիկն ու նրա հիանալի ընկերն ուղղակի կեցցեն։ Անսպասելիությունից դուստրը մի գլուխ կրկնում է․ «Հայրիկը, հայրիկը․․․» ու գրկից բաց չի թողնում իր սիրելի հորը։ Վերամիավորման այս երջանիկ պահը ընտանիքում դեռ երկար կհիշեն։





















































1
«Оппозиционный электорат в лице Самвела Карапетяна видит новую возможность для смены власти»: «Паст»
2
Состояние ГД в Вагаршапате крайне тяжелое: «Паст»
3
Трамп после убийства Кирка смотрел бейсбольный матч за пуленепробиваемым стеклом
4
А что должна сделать Армения, чтобы противостоять турецко-азербайджанскому тандему? «Паст»
5
Когда власти закрывают школы, это означает, что они обрекают эти населенные пункты на опустошение: «...