Զլատան Իբրահիմովիչի որդիներն ընդունվել են «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիա
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի երկու որդիներն ընդունվել են անգլիական ակումբի ակադեմիա: Մաքսիմիլիանն ու Վինսենտը կմարզվեն մինչեւ 10 տարեկանների խմբում, որտեղ արդեն ընդգրկված են Ռայան Գիգզի եւ Նիկի Բատի որդիները, հաղորդում է բրիտանական The Sun-ը:
35-ամյա շվեդ ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել ծնկահոդի վնասվածքից եւ վիրահատությունից հետո: Նա առայժմ որեւէ այլ ակումբի հետ պայմանավորվածություն չունի: Բրիտանական մամուլը ենթադրում է, որ մինչեւ ձմեռ Իբրահիմովիչը կմնա Մանչեսթերում:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



