Եվրոպացի պատգամավորը Վրաստանի կառավարությանը կոչ է արել Աֆղան Մուխտարլըին տալ զոհի կարգավիճակ
ОБЩЕСТВОԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռեբեկա Հարմսը Վրաստանում հանդիպել է Վրաստանում մայիսի 29-ին առևանգված, այնուհետև ապօրինաբար Ադրբեջան տեղափոխվելուց հետո ձերբակալված լրագրող Աֆղան Մուխտարլի կնոջ և փաստաբանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Հանդիպման ժամանակ Ռեբեկա Հարմսը Մուխտարլըի փաստաբանի հետ քննարկել է դեպքի հետ կապված որոշ մանրամասներ, ապա մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի իրավապահ մարմիններին կոչ արել իրականացնել անկողմնակալ և անկախ հետաքննություն:
Դրանից բացի եվրոպացի պատգամավորը Վրաստանի կառավարությանը կոչ է արել Աֆղան Մուխտարլըին տալ զոհի կարգավիճակ:
«Ես կարծում եմ, որ Վրաստանի կառավարությունը պետք է անկախ հետաքննություն իրականացնի այս դեպքի հետ կապված: Մենք այս հարցը քննարկել ենք նաև Եվրախորհրդարանում և դրա մասին տեղեկացրել մարդու իրավունքի պաշտպաններին: Ես կարծում եմ, որ Աֆղան Մուխտարլըին և նրա կնոջը պետք է զոհի կարգավիճակ տալ: Մենք պետք է փորձենք հասնել ԱՖղան Մուխտարլըի ազատ արձակմանը»,- ասել է Ռեբեկա Հարմսը:



