Ժոզե Մոուրինյու. Կփորձարկենք Լուկակու-Ռեշֆորդ հարձակողական զույգը
СПОРТԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» հետ հանդիպման արդյունքը:
Մանչեսթերցիները հաղթել էին 5:2 հաշվով, իսկ գոլերից մեկի հեղինակ էր դարձել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Այսօր Ռեշֆորդը խաղում էր մի թիմում, իսկ Լուկակուն` մյուսում: Նախամրցաշրջանի ժամանակ կփորձենք նրանց օգտագործել միասին: Կարծում եմ, որ դա կարող է ստացվել:
Անցած տարի բոլորը վստահ էին, որ Ռեշֆորդին բարդ կլինի խաղալ: Արդյունքում նա դարձավ դաշտում ամենահաճախ հայտնված երեք ֆուտբոլիստներից մեկը»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



