Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ
ЛАЙФԱտամնացավն ամենատհաճ ցավերից մեկն է, հատկապես, երբ ատամի արմատն է վնասված: Այս ցավը կարող է տևել մի քանի օր: Դժբախտաբար, ատամնացավը սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին: Իսկ երբեմն ստիպված ենք լինում օրերով սպասել, որպեսզի ատամնաբույժն ընդունի մեզ: Ո՞ր գործոններն են ատամնացավ առաջացնում Ատամի խորշերը Կոտրված ատամը Գինգիվիտը Բացակայող ատամը Սխալ տեղադրված ատամնաշապիկները Կարիեսը Սակայն կարիք չկա անհանգստանալու, քանի որ ատամնացավը հեշտորեն կարելի է հանգստացնել տնական մի շարք բաղադրատոմսերով: Ձեզ ենք առաջարկում օգտագործել մեխակով և կոկոսի յուղով խառնուրդը: Բաղադրություն ½ թ/գ մեխակի փոշի ½ թ/գ կոկոսի յուղ Մեխակի բաղադրության մեջ մտնող էվգենոլը հանգստացնում է ցավը: Կոկոսի յուղն ունի հակամիկրոբային և հակաբորբոքային հատկանիշներ: Այս երկու բաղադրիչները խառնեք, որպեսզի խիտ զանգված ստանաք: Բամբակի միջոցով այս խառնուրդը քսեք ցավող ատամին: Օրական մի քանի անգամ կատարեք այս պրոցեդուրան: Եթե չեք կարող այցելել ատամնաբույժի, ապա այս բնական բաղադրամիջոցը կօգնի որոշ ժամանակով հանգստացնել ցավը: Սակայն, եթե ցավը կրկին վերադառնա, անմիջապես դիմեք բժշկի:



