Իրանում ԱՄՆ-ի քաղաքացին «ներդրվելու փորձի» համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
МЕЖДУНАРОДНОЕԻրանի դատարանը հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված ԱՄՆ քաղաքացուն դատապարտել է տասը տարվա ազատազրկման՝ «ներդրվելու» փորձի համար: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի դատական համակարգի պաշտոնական ներկայացուցչին:
«Ամերիկացին, ով ունի ևս մեկ քաղաքացիություն (ոչ իրանական), հայտնաբերվել և ձերբակալվել է հատուկ ծառայությունների կողմից: Նա ժամանել է ներդրվելու առաքելությամբ և դատապարտվել է տասը տարվա ազատազրկման»,- հայտարարել է դատական համակարգի ներկայացուցիչ Հոլամհոսեին Մոհսենի Էջեին տեղական հեռուստաատեսությամբ հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ:
Հաղորդվում է, որ դատապարտյալը բողոքարկել է դատարանի որոշումը:
Դատապարտյալի անունը և գործի այլ հանգամանքներ չեն հաղորդվում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



